Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Հասարակություն

Դավիթ Բաբայանը հերքում է Արցախի խորհրդարանը և մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու մասին լուրերը

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցի շուրջ լուրջ քննարկումներ և ծրագրեր չկան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Արցախի իշխանությունները քննարկում են երկրի մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցը, ինչպես նաև առաջիկայում պատրաստվում են Շուշի տեղափոխել խորհրդարանը:

«Ընդհանրապես կարծիքներ կան, որ Շուշին կրկին դառնա մայրաքաղաք, բայց դրանք լոկ կարծիքներ են, որովհետև այս պահի դրությամբ որևէ լուրջ քննարկում, առավելևս մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու ծրագիր չկա, որովհետև մայրաքաղաք Ստեփանակերտը իր բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները` որպես երկրի կենտրոն, երկրի սիրտ, իրականացնում է: Այնտեղ է տեղակայված մեր բնակչության մի պատկառելի հատվածը, արդյունաբերության, տնտեսության, մշակույթի, առողջապահության, կրթության հաստատությունների պատկառելի տոկոսը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Այն, որ մայրաքաղաքը չի տեղափոխվում Շուշի, դա ունի օբյեկտիվ բնույթ և որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի քաղաքականության, հնարավոր ռեակցիայի հետ: Դա Ադրբեջանի գործը չէ, Արցախի ժողովուրդը և իշխանություններն են որոշում՝ որտեղ լինի իրենց մայրաքաղաքը և ընդհանրապես քաղաքների զարգացումն Արցախի ներքին գործն է: «Այլ խնդիր է, որ մենք ցանկանում ենք Շուշին կրթական, մշակութային կարևոր կենտրոն, ինչու ոչ` մշակութային և կրթական մայրաքաղաք դարձնել: Սակայն դա երկարատև գործընթաց է: Շուշիի վերականգնումը, այնտեղ կյանքի ակտիվացումը վաղուց սկսվել է: Այնտեղ են տեղափոխվել մի շարք պետական հաստատություններ` մշակույթի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, տարբեր կազմակերպություններ: Շատ մեծ ուշադրություն է հատկացվում կրթական համակարգի զարգացմանը. այնտեղ կան բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ, ակտիվ դպրոցաշինություն է ընթանում, վերջին տարիներին բացվել են մի շարք հետաքրքիր և տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող թանգարաններ: Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` այլ խնդիր է, որ զարգացման հետ մեկտեղ Շուշին և Ստեփանակերտը կարող են միավորվել և դառնալ մեկ քաղաք, բայց սա ապագայի խնդիր է: Նա կոչ արեց նման երևակայությունների չտրվել, քանի որ այս պահին ունենք այն, ինչ ունենք:

Դավիթ Բաբայանը հստակեցրեց, որ Արցախի իշխանությունները երկրի խորհրդարանը Շուշի տեղափոխելու հարց ևս չեն քննարկում: «Գուցե, կան նման կարծիքներ, բայց որևէ նման ծրագիր դեռևս չկա: Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն նույնիսկ խորհրդարանը տեղափոխելով` Շուշին չի դառնում մայրաքաղաք»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի խորհրդարանը Շուշի տեղափոխելու լուրը հերքեց նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը: Նա վստահեցրեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում և այդպիսի քննարկումներ չկան: