Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր ու որդու կախված դիերը. Shamshyan.com
Մայիսի 10-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ մահացածները 29-ամյա Սևակ և 63-ամյա Հարություն Հակոբյաններն են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: