Կոստանյանի առողջությունը, փաստորեն, քայքայել էին նրա բիզնեսների «խոչընդոտները»
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծաղիկներով ընդունեցին, ծափերով հրաժեշտ տվեցին արդարատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Կառավարությունը ընդունում-հանձնում է սկսել: Ըստ շրջանառվող լուրերի՝ նոր նախարարը չի ուշանա, իսկ եթե Կոստանյանը, որն, ի դեպ, գլխավոր դատախազի պաշտոնը թողեց հանուն առողջության, մենք էլ իբր հավատացինք, որ առողջությունն էր պատճառը, ապա արդարադատությունն իր ձեռքն առնելուն պես Կոստանյանը, մեզ այդքան աննշան թվացող արդարադատությունը կվերածի բիզնեսի, ստամոքսի խնդիրների բարելավմանը… փաստորեն Կոստանյանի առողջությունը քայքայել էր նրա բիզնեսներում առկա «խոչընդոտները»:
Հուսանք, որ եթե Գևորգ Կոստանյանը արդարադատության նախարար նստի, Մոսկվա կատարած երկօրյա թռիչքի համար 797 հազար դրամ արժողությամբ տոմս այլևս չի գնի պետբյուջեի հաշվին: Իսկ իր արդարադատությունը չի ծառայի նրա բիզնեսներին»: