Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ զինծառայողի դին
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է, նախնական տվյալներով, դժբախտ պատահարի զոհ դարձած ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում ավելի վաղ հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: