Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը

Ընդդիմությունը վաղուց է երգել կարապի երգը

Այն, որ Հայաստանում ընդդիմություն չկա, կամ գոնե վերջին շրջանում ձևավորվել էր կեղծ ընդդիմադիր շարժում, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այսօր արդեն վերջնակապես կարելի է արձանագրել, որ Հայաստանի ընդդիմությունն անցավ պատմության գիրկը։

Հանրության մի մասը, թերևս, հոգնած երկրում ստեղծված իրավիճակից, թքած ունի իր շուրջը կատարվող քաղաքական անցուդարձի ու աթոռակռվի վրա։ Այս հատվածը նաև արտագաղթի կողմնակից է։

Մյուս մասը հավատում է իշխանությանը, քանի որ հենց իշխանության մաս է կազմում՝ ունի պաշտոն, գումար է ստանում և չի դժգոհում իր վիճակից ու զբաղեցրած դիրքից։ Հասարակության այս հատվածը մարդիկ են, ովքեր ձուլվել են Հանրապետական կուսակցությանը։

Եվ իհարկե, կան նաև կեղծ ընդդիմության հետևորդներ։ Հասարակության այս զանգվածն ակտիվ է հատկապես Ֆեյսբուքում․ աղաղակում է, աղմուկ բարձրացնում և լռում այնտեղ, որտեղ պետք է աղմուկով առաջ շարժվել։ Այսինքն՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր ընդդիմությունը։

Իրականում Հայաստանում ընդդիմության մշակույթը զարգացած չէ, կամ որպես այդպիսին գոյություն չունի ընդհանրապես։ Կա մի բաց դաշտ, որտեղ մտնում են նրանք, ովքեր ինչ-որ ժամանակահատվածում փորձում են օգտվել ժողովրդի դժգոհ հատվածի վիճակից և ստանալ նրանց օժանդակությունը՝ սեփական հարցերը լուծելու համար, իհարկե, հերթական անգամ հուսախաբ անելով լուսավոր ապագային հավատացող հասարակությանը։

Հասարակության զգացմունքների վրա խաղալով՝ ընդդիմադիր կոչված ուժերն իրենք իրենց անուններն ավելի քիչ են տալիս, քան նրանց իրապես հավատացող ու նրանց հետ հույսեր կապող մարդիկ։

Մյուս կողմից էլ, եթե մինչ այս ձևավորված ընդդիմությունները ստեղծվել են ու հովանավորվել պայքարելու նախագահի դեմ, ապա այսօր ընդդիմադիր դաշտը ձևավորվում է հենց Նախագահի կողմից ու պայքարում հանուն իշխանության պահպանման ու վերարտադրման։

Եթե մինչ խորհրդարանական ընտրությունները մարդիկ ուզում էին հավատալ, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» գալիս է ՀՀԿ-ի դեմ, ապա ընտրություններից հետո նրանք խոր հիասթափություն ապրեցին։

Ու ցավալին այն է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները ևս կհիասթափեցնեն հասարակությանը, երբ վերջնականապես բացահայտվեն «ծախվածներն» ու «պրոյեկտները»։

Այս պահին որպես ընդդիմություն դիտարկվում են «Երկիր ծիրանին»՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ և «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որոնք իրականում մրցակցում են ոչ թե հանուն հասարակության բարօրության, այլ միմյանց դեմ։

Ակնհայտ է նաև, որ նրանցից առնվազն մեկը Բաղրամյան 26-ի «պրոյեկտն» է։

Թե ով այս պայքարում կհաղթի, և ով կմնա կանգուն, որպես իբրև թե ընդդիմություն, թերևս կարելի է գուշակել, սակայն եթե նրանցից գոնե մեկը տապալվի, ապա մյուսի տապալումը երաշխավորված է, քանի որ նրանցից և ոչ մեկը, որպես ընդդիմություն այլևս գոյություն ունենալ չի կարող, թեկուզ և մի պարզ պատճառով․ Հայաստանի ընդդիմությունը վաղուց արդեն երգել է իր կարապի երգն, ու այսօր երկրում շրջում է նրա ուրվականը, որին շունչ ու հոգի տալը ֆանտաստիկայի ժանրից է։

Ա. Մկրտումյան