Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Հասարակություն

ՀՀ գյուղնախարարության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու և անասնաբուժական վկայական կեղծելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ հիշյալ տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Հակոբ Հակոբյանը, պատասխանատու լինելով Արարատի մարզի տարածքում անասնաբուժության բնագավառի պետական վերահսկողության համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառքի դիմաց, Արարատ գյուղի անասնաբույժ Արմեն Մանուցյանին դրդել է կազմել և իրացնել հետին ամսաթվով թվագրված կեղծ անասնաբուժական վկայական: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արարատ գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանի կողմից առանց համապատասխան անասնաբուժական վկայականի Վայոց ձորի մարզ տեղափոխվող ոչխարի հոտը Երևան–Մեղրի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել, որի հետևանքով սատկել է 59 գլուխ գառ և ոչխար: Վրաերթից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած Հ. Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, տեսնելով, որ բացակայում է ոչխարների հոտը մարզից մարզ տեղափոխելու իրավունք վերապահող, ինչպես նաև վերը նշված դեպքի հետ կապված ապահովագրական հատուցման համար անհրաժեշտ անասնաբուժական վկայականը, այն տրամադրելու նպատակով դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ գլխավոր մասնագետ-տեսուչ Հ. Հակոբյանին: Վերջինս, համաձայնվելով կաշառքի դիմաց հետին ամսաթվով թվագրված անասնաբուժական վկայական տրամադրելու Լ. Սարգսյանի առաջարկին, Արարատ գյուղի անասնաբույժ Ա. Մանուցյանին հանձնարարել է կազմել նշված կեղծ վկայականը՝ Լ. Սարգսյանի հետ համաձայնության գալով կաշառքի շուրջ: Արդյունքում Հ. Հակոբյանը, չկատարելով անասնաբուժության բնագավառում ի պաշտոնե ստանձնած իր լիազորություննները, առանց ոչխարների հոտի` անասնաբուժական զննման և անհրաժեշտ բուժկանխարգելիչ հետազոտությունների, Ա. Մանուցյանի միջոցով Լ. Սարգսյանից կաշառք է ստացել՝ վերջինիս օգտին ապօրինի գործողություններ կատարելու՝ կեղծ անասնաբուժական վկայական տրամադրելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Մանուցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Լ. Սարգսյանին` 312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: