Հադրութում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել (ֆոտո)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է Հադրութի շրջան և Ակնաղբյուր գյուղում մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հուշարձանների կառուցումը՝ նշելով, որ այն յուրահատուկ ուխտավայր է դառնում գալիք սերունդների համար:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար և Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
