Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Ադրբեջանի հերթական սադրանքի հետ կապված տեղեկատվությունը.
«Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։
Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ», – գրել է ՊՆ մամուլի խոսնակը։