Խաչիկում ականի պայթյունից տղամարդ է վիրավորվել
Այսօր Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում ականի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է նույն համայնքի բնակիչ՝ 1962 թվականին ծնված Կամո Կյուրեղյանը, տեղեկացնում է Amrtimes.com-ը։
Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը ասել է, որ ոտքի թաթն է կտրվել, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն ու տեղափոխվել է շտապօգնության մեքենայով Եղեգնաձորի բժշկական կենտրոն, կյանքին վտանգ չի սպառնում: