«Ընտրություններով չենք պրծնելու, կառավարումով ենք պրծնելու». Վարչապետը կատարեց իր ընտրությունը
«Բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է»: Անդրադառնալով ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերին՝ լրագրողների հարցին հարցով պատասխանեց Կարեն Կարապետյանը:
Նա եկել էր մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:
«Մենք ուզում ենք, չէ՞, օրենքի երկիր դառնանք: Եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ընտրել է Տարոն Մարգարյանի, սակայն միևնույն ժամանակ նկատեց,որ այս ընտրությունները խնդիրների վերջնական լուծում չեն կարող լինել:
«Ընտրություններով չենք պրծնելու, կառավարումով ենք պրծնելու, ավելի խելոք համակարգ ունենալով, ներդրումների դաշտը բարելավելով: Բազմաթիվ խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն լուծվելու, չէ՞»,- ասաց նա: