Խաչիկում ականի պայթյունից վիրավորված քաղաքացու ոտքն անդամահատել են
Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում ականի պայթյունից վիրավորված քաղաքացու ոտքը մասնակի անդամահատել են:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից: «Դեռ պարզ չի, թե հիվանդին երբ դուրս կգրեն, բայց նրա վիճակն արդեն լավ է»,-տեղեկացրին բուժկենտրոնից:
Հիշեցնենք, որ երեկ Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում ականի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է նույն համայնքի բնակիչ՝ 1962 թվականին ծնված Կամո Կյուրեղյանը