Մատնահետքերի նույնականացման սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանին
Մատնահետքերի նույնականացման սարքը Սերժ Սարգսյանինը ճանաչեց երկու ձեռքի մատները փորձարկելուց հետո միայն: Նա իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ եկել էր Երևանի 9/18 ընտրատեղամաս՝ ավագանու ընտրություններին մասնակցելու:
Քվեարկելուց հետո լրագրողների հարցին՝ ի՞նչ կփոխվի Երևանում, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի, նա պատասխանեց:
«Երևանը կդառնա ավելի լավը»: Նախագահ Սարգսյանը հավելեց նաև, որ քվեարկում է հանուն լավ Երևանի:
Սերժ Սարգսյանը չպատասխանեց ընտրակաշառքների ահազանգի հետ կապված հարցադրմանը և հեռացավ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում մատնահետքերի սարքը դարձյալ չէր ճանաչել Սերժ Սարգսյանի մատնահետքերը: