Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Տեսանյութ

Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Լևոն Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել խնդիրներին և առկա վիճակին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ փորձում են կոսոլիդացնել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր առկա են գյուղատնտեսության և կրթության միասնական դաշտում` դրանք միավորելու և առավել արդյունավետ օգտագործելու նպատակով, ինչպես նաև կազմել կրթական ծրագրեր, ինչը հետագայում կխթանի ամբողջ գյուղատնտեսության զարգացումը:

«Այսօր մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ, և եթե անգամ կա ներդրող, ինքը չի գտնում այդ ոլորտում լավ մասնագետ, որը կգա և այդ տնտեսությունում կաշխատի կամ խորհրդատվություն կտրամադի: Հենց նպատակը դա է, որ արդյունքում մի քանի տարի հետո ունենանք կենտրոններ, որտեղ կպատրաստվեն մասնագետներ, խորհրդատուներ, նեղ մասնագետներ, որոնք կարողանան աջակից դառնալ այդ ներդրողներին»,-ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավելել է, որ մարզում հատկապես անտառտնտեսությունների կառավարման և զարգացման մասնագետների անհրաժեշտություն կա, քանի որ այստեղ անտառային հողատեսքերը շուրջ երեք անգամ ավելի շատ են, քան գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, սակայն պետք չէ բացառել նաև անասնաբուծության, բուսաբուծության, դաշտավարության ոլորտները:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է միջին մասնագիտական կրթության համակարգում արմատական բարելավումների անհրաժեշտությունը. «ՄԿՈՒ ոլորտում Եվրոպական միությունը երկար ժամանակ մեզ ցուցաբերել է աջակցություն. ԵՄ ծրագրով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանային քոլեջները, որոնք արդեն աշխատում են: Համագործակցության նոր ծրագրով նախատեսում ենք ունենալ բովանդակային նոր ուղղվածության ՄԿՈՒ հաստատություններ, մասնավորապես ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ, որոնցից մեկն էլ լինելու է Վանաձորում»,- նշել է ԿԳ նախարարը:

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը գտնվում է շենքային ոչ բարվոք պայմաններում, ունի 190 սովորող, առկա մասնագիտություններից միայն մեկն է գյուղատնտեսական ուղղվածության:

Այցի հաջորդ կանգառը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է հեռակա կրթություն:

ՀՀ ԿԳ նախարարի խոսքով, Վանաձորում իրագործվում է գյուղատնտեսական կլաստերի գաղափարը, որտեղ կմիավորվեն նաև Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջն ու Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը: ԵՄ ծրագրի շրջանակում Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը կվերանորգվի և կհագեցվի տեխնիկական և լաբորատոր լավագույն պայմաններով: Ծրագրի շրջանակում համագործակցություն կսկվի նաև Ստեփանավանի բուսաբանական այգու հետ. այսինքն կստեղծվի համագործակցության մոդել գիտություն-բիզնես-կրթություն ձևաչափով: Նախարարը նաև նշել է, որ քննարկվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում առկա ուսուցմամբ կրթություն կազմակերպելու հարցը:

Այդ նպատակով բուհը տեղում դասախոսական անձնակազմի համար հանրակացարանային համալիր ստեղծելու խնդիր ունի: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոփոխվելու են նաև ստեղծվելիք գյուղատնտեսական քոլեջի մասնագիտությունները՝ հաշվի առնելով գյուղնախարարության ներկայացրած պահանջարկը. «Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է, բայց մյուս կողմից նաև ակնհայտ է, որ կրթության որակի մասին կարելի է լրջորեն խոսել, եթե տվյալ մասնագիտությունն ունի պահանջարկ և հետաքրքիր է ուսանողին: Իսկ պահանջարկը ձևավորվում և թելադրում է աշխատաշուկան»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական մասնագիտությունների պահանջարկի և գրավչության բարձրացման խնդիր կա:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել կրթության և գիտության, գյուղատնտեսության նախարարությունների և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել եռակողմ աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի մարզի զարգացման ծրագրերից բխող գյուղատնտեսական մասնագիտություների կրթության արդյունավետության բարձրացմանը վերաբերող ծրագրեր: