«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին
Արխիվ

«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական եզրակացությունը. Ընտրություններն անցել են կոպտագույն խախտումներով

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունը:

Եզրակացության մեջ նշվում է.

«2017 թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 60 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 5 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 140 դիտորդ:

Դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետևյալ իրավիճակը:

Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում

Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 77%-ում:

Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 46%-ում:

Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որևէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 42%-ում, ընդ որում դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ ընտրողները բարձրաձայնել են ՀՀԿ-ի, Տարոն Մարգարյանի կամ «երրորդ համարի» օգտին քվեարկելու մասին, իսկ երկու դեպքում Նիկոլ Փաշինյանի և «Ելք» դաշինքի օգտին քվեարկության վերաբերյալ:

Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 35%-ում: Ընդ որում, դա հիմնականում կատարվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձանց, «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորման և «Գեղամա Երիտասարդական Տարածքային Ասոցացիա» ՀԿ-ի դիտորդների կողմից:

Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում: 4 տեղամասում ներկա են եղել թեկնածուներ, բոլորը՝ ՀՀԿ-ի: ՀԱրկ է նշել սակայն, որ իրականում քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց իրական թիվն ավելին է եղել, քանի որ տեղամասերում բացահայտվել են «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի, «Գեղամա Երիտասարդական Տարածքային Ասոցացիա» ՀԿ-ի և «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորման դիտորդական վկայականներով անձինք, ում անունները ԿԸՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված ցուցակներում առկա չէին, հետևաբար նրանք ԿԸՀ-ի կողմից չհավատարմագրված, կեղծ վկայակններով դիտորդներ էին: Ավելին, ԳԵՏԱ ՀԿ-ի դիտորդերի ցանկում որպես դիտարկվող քվեարկության օր նշված է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը՝ ապրիլի 2, և բոլոր երեք կազմակերպությունների ցուցակներում դիտորդների տվյալները թերի են լրացված, ուստի ԿԸՀ-ի կողմից հավատարմագրվել են համապատասխան կարգի խախտմամբ ներկայացված դիտորդների տվյալները, իսկ վկայականները տրամադրվել են երրորդ անձանց:

Տեղամասում վկայականը տեսանելի չկրող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 41 %-ում:

Դիտորդների իրավունքների խախտումները և նրանց նկատմամբ ճնշումները որոշ տեղերում անձի համար վտանգավոր աստիճանի էին հասնում: Մասնավորապես քվեարկության օրվա ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդների նկատմամբ սպառնալիքներ են եղել թիվ 3/11, 3/19, 6/9, 8/19, 9/3 տեղամասերում: 6/9 և 8/19 տեղամասերում դիտորդների նկատմամբ կիրառվել է բռնություն:

Էլեկտրոնային գրանցման սարքի հետ կապված խնդիրներ գրանցվել են տեղամասերի 81%-ում

Քվեարկության ընթացքում տեղամասերի շրջակայքում

Դիտարկված տեղամասերի 22%-ում տեղամասային կենտրոնի շուրջը կամ անմիջապես մուտքի մոտ առկա են եղել ընտրողներին որէ կուսակցության/դաշինքի օգտին կողմնորոշող միջոցառումներ, ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:

Մարդկանց խմբերով երթուղային տաքսիներով կամ այլ մեքենաներով տեղամասային կենտրոն տեղափոխելու դեպքեր նկատվել են դիտարկված տեղամասերի 33%-ում:

Դիտարկված տեղամասերի 12%-ի հարևանությամբ եղել են շտաբեր, բոլորը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության: Տեղամասերից երկուսում նկատվել են այդ շտաբերից դուրս եկող  տեղամասեր մտնող բազմաթիվ ընտրողներ:

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում

Դիտարկված տեղամասերի 16%-ում ձայների հաշվարկի նիստը ուշացումով է սկսվել, հիմնականում սնվելու պատճառով, իսկ 7%-ում նիստը ընդհատվել է:

Տարբերվող գույնի կամ երանգի գրիչով որևէ կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկներ նկատվել են դիտարկված տեղամասերից 10-ում (16%-ում)՝, որից 9-ի դեպքում այդ քվեաթերթիկենրը եղել են ՀՀԿ-ի օգտին:

Քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու գործընթացում հանձնաժողովի կողմից ոչ միատեսակ մոտեցում է ցուցաբերվել դիտարկված տեղամասերի 10 %-ում:

Դիտարկված տեղամասերի 13%-ում նկատվել են դեպքեր, երբ ձայների հաշվարկի ընթացքում տեղամասում գտնվեն վկայական չկրող անձինք կամ ոստիկաններ:

Դիտարկված տեղամասերի 10%-ում եղել են ծրարներ, որոնցում երկու քվեաթերթիկ է եղել:

03/19 տեղամասում ձայների հաշվարկին անմիջականորեն մասնակցել է վկայական չկրող անձ: «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո անձը հանձնաժողովի անդամներից մեկին քաշքշելով դուրս է եկել և վերադարձել է մենակ՝ արդեն վկայականով: Միջադեպից հետո տեղամաս ժամանած «Անկախ դիտորդ» դաշինքի մեդիա պատասխանատու Դանիել Իոաննիսյանի մուտքը որոշ ժամանակ խոչընդոտվել է, իսկ տեղամաս մտնելուց հետո պարզվել է, որ «Ելք» դաշինքի օգտին քվեարկած 23 քվեաթերթիկ դրվել էր ՀՀԿ քվեաթերթիկների տրցակի մեջ, որը կանխվել է դիտորդների կողմից:

07/53 տեղամասում խոչընդոտվել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող «ԱրմՌուսԻնֆո» լրատվամիջոցի ներկայացուցչի մուտքը տեղամաս, այնուհետև այդ տեղամասի դիտորդը հայտնել է, որ քվեաթերթիկները չեն հաշվարկվել և արձանագրություններում գրվել են իրականության չհամապատասխնող թվեր, մասնավորպես, քվեաթերթիկների դուրսբերման ընթացքում դիտորդի հաշվարկով՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի օգտին եղել է 26 քվեաթերթիկ, «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին՝ 10, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝ 425 քվեաթերթիկ, մինչդեռ վերջնական արձանագրություններում կողմ քվեարկած ձայների թիվը նշվել է համապատասխանաբար 10, 3 և 448:

Անհրաժեշտ է արձանագրել, որ առաջին անգամ նախընտրական քարոզչության փուլում, ինչպես նաև լռության և քվեարկության օրը հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետական կուսակցության» կողմից ընտրակաշառքների համատարած և համակարգված բաժանման փաստեր քարոզչության գործընթացում ոստիկանության ներգրավվածության մասին վկայող փաստեր (ՊՊԾ գնդից Արաբկիրում ՀՀԿ շտաբ ուղարկված ֆաքսի տվյալները):

Հայտնաբերված նյութերն ուսումնասիրելու փոխարեն ոստիկանությունն ամեն ինչ արեց Տարոն Մարգարյանի շտաբի տարածքը անառիկ պահելու համար: Ավելին քվեարկության օրը Ավանում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգի հետքերով Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ այցելած Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ կիրառվեց բռնություն ոստիկանների կողմից:

Ընտրությունների նախորդ օրը Արաբկիրում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբում հայտնաբերված նյութերով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար առկա էին բոլոր հիմքերը դատական կարգով չեղյալ հարտարարելու հանրապետական կուսակցության թեկնածությունը, սակայն դրա վերաբերյալ «Ելք» դաշինքի դիմումը մերժվեց:

Քվեարկության օրը գրանցվեցին լրագրողների, դիտորդների և ընտրական գործընթացների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ ներկայացվեցին հանցագործոթյան մասին հաղորդումներ:

Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ արձանագրում ենք.

Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում:

Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց և վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից:

Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններն կրկին ցուցաբերեցին անգործություն՝ խրախուսելով Հանրապետական կուսակցության անպատժելի վարքագիծը:

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ գրանցվել են մի քանի տեղամասում:

Քվեարկության մասնակցության և ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի» կուսակցության և «Անվավեր» քվեաթերթիկների բաշխումը համաչափ է և մոտիկ Նորմալ (Գաոսյան) բաշխմանը, ապա Հյստանի Հանրապետական կուսակցության դեպքում պատկերն այլ է: Ըստ հավաքած ձայներիտոկոսի՝ տեղամասերի քանակի գրաֆիկում առկա է երկու գագաթ՝ հիմնական և փոքր: Երկրորդ (փոքր) գագաթը առավել բարձր բարձր տոկոսների տիրույթում է, ինչը վկայում է այն մասին, որ մի շարք տեղամասերում ՀՀԿ-ի կողմից առավել բարձր տոկոսներ ստանալու հանգամանքի վրա ազդել են ընտրողների քվեից բացի այլ գործոններ (օրինակ՝ ձայնագողությունը, կամ արձանագրությունների կեղծումը):

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Իրազեկ քաղաքացիների միավորման