Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Արխիվ

Հաշվառման և հաշվառումից հանելու ընթացակարգերն ու առանձնահատկությունները․ իրազեկում է ԱՎՎ-ն 

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈԻՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բնակչության պետական ռեգիստրում բնակչին ըստ բնակության վայրի հաշվառելու համար գոյություն ունի 3 փաստական հիմքեր, որոնցից մեկի առկայությունը բավարար է, որպեսզի անձի դիմումին տրվի դրական լուծում:

1.Հաշվառվող անձը բնակելի տարածության սեփականատերն է կամ այն անձը, ում օգտագործման իրավունքը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով: Ներկայացվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր:

2. Հաշվառվող անձը չի կարող ներկայացնել սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր, սակայն բնակելի տարածության սեփականատերը (եթե մի քանիսն են՝ սեփականատերերը) ներկայցնում են գրավոր համաձայնություն, անձին սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում հաշվառվելու համար:

3.Անձը բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, չի կարող ապահովել սեփականատերերի գրավոր համաձայնություն, սակայն բնակվում է նշված հասցեում: Տվյալ դեպքում հաշվառման դիմում ներկայացնելուց հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Եթե ստացվում է դրական պատասխան, անձի պահանջը բավարարվում է:
____________________________________________
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Եթե տվյալ բնակելի տարածության սեփականատերերը մի քանիսն են և ցանկանում է հաշվառվել նրանցից յուրաքանչյուրը, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:

2. Եթե հաշվառվող անձը տվյալ բնակելի տարածության սեփականատերը չէ և ցանկանում է հաշվառվել սեփականատիրոջ համաձայնության եղանակով, իսկ սեփականատերերը մի քանիսն են, բոլորի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

3. Եթե տվյալ բնակելի տարածության նկատմամբ գրանցված է անձի օգտագործման իրավունքը և կան նաև սեփականատերեր, ապա օգտագործման իրավունք ունեցող անձի հաշվառման համար սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:

4.Սեփականատերերի համաձայնության եղանակով հաշվառման դեպքում համաձայնությունը տրվում է գրավոր և տեղում: Եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, նրա գրավոր համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Ցանկացած դեպքում համաձայնության մեջ պետք է նշվի հաշվառվող անձի կամ անձանց տվյալները: Ընդհանրական համաձայնությունը չի ընդունվում (օրինակ, եթե նշված է «համաձայն եմ հաշվառել ցանկացած անձի»):

5.Բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձը իրավասու չէ այլ անձանց հանելու հաշվառումից:

6. Եթե սեփականատիրոջ համաձայնության եղանակով հաշվառվելիս բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը պարտադիր է, ապա հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:

7. Եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված է անձի օգտագործման իրավունք, սեփականատերը իրավասու չէ նրան հանելու հաշվառումից: