Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան
Եմենում, որտեղ խոլերայի համաճարակ է բռնկվել, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն, Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան»,- գրել է Տիգրան Բալայանը: