Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Հասարակություն

Մարդը տարիների հեռվից

(Տնտեսագետ, պրոֆեսոր Գուրգեն Բատիկյանի ծննդյան 110-ամյակի առթիվ)

Գուրգեն Գևորգի Բատիկյանը պատկանում է այն սերնդին, որը իմաստնացած ժամանակի կենսափորձով ու հարուստ գիտելիքներով, անցյալ դարի քսանական թվականներին մտավ ստեղծարար կյանքի հորձանուտը: Հավատարիմ ժամանակի գաղափարներին, այդ սերնդի մեծաթիվ ներկայացուցիչներ պատրաստ էին ամեն տեսակ զոհաբերությունների հանուն ազգային ու պետական շահերի:

Գ. Բատիկյանը ծնվել է 1907 թվականին Բաքվում, Նոր Բայազետցի ուսուցիչ Գևորգ Բատիկյանի ընտանիքում: Նա հարուստ կենսագրություն չի թողել: 1937-ին բռնությունների զոհ է դարձել նաև նա, մեղադրվելով ժամանակին հասարակական հնչեղություն ստացած, այսպես կոչված, Ներսիկ Ստեփանյանի խմբի գործով: Այդ խմբի հետ էր կապված նաև Ե. Չարենցի, Ա. Բակունցի և այլ նշանավոր գործիչների անունները: Գուրգեն Բատիկյանը, ինչպես այդ գործով բոլոր դատապարտվածները, 1956 թվականին արդարացվել է:

Ընդամենը 30 տարեկան հասակում կտրվեց իր հայրենիքին ու ժողովրդին նվիրված երիտասարդ Գ.Բատիկյանի կյանքի թելը, երբ տակավին նոր էին սկսում ծավալվել ու բացահայտվել նրա ընդունակությունները, մի մարդու, որի հետ մեծ հույսեր էին կապում գործընկերները: Սակայն իր կարճատև կյանքի ընթացքում նա հասցրեց շատ բան անել, թողնելով տաղանդավոր տնտեսագետի ու հանրապետության էկոնոմիկայի պլանավորման մեջ իր կարևոր տեղը ունեցող մարդու անուն:

Քսանական թվականներին Գ. Բատիկյանն արդեն կոմերիտմիության Երևանի գավկոմի նախագահության անդամ էր: Միաժամանակ լինելով գավկոմի գործերի կառավարիչ, նա ղեկավարում էր ամենազանգվածային բաժինը, ուր մարդիկ գալիս էին գյուղից ու քաղաքից` աշխատանքի, ուսման ու ճնշումից պաշտպանություն գտնելու համար և միշտ գոհացում ստանում:

gurgen batikyan

1926-30 թվականներին Գ. Բատիկյանը սովորում և ավարտում է Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսագիտության ֆակուլտետը: Գիտական և տնտեսագիտական մեծ ընդունակությունների շնորհիվ նա արժանանում է համալսարանի այն տարիների տնտեսագետ-դասախոսներ` Հ. Ազատյանի, Մ. Ենգիբարյանի, Վ. Կոստանյանի ուշադրությանը, որոնց երաշխավորությամբ և համալսարանի ռեկտորատի որոշմամբ 1930-ին գործուղվում է Թբիլիսի` Անդրկովկասյան տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում սովորելու:

Այդ տարիներից էլ սկսվում է նրա գիտական ու մանկավարժական գործունեությունը: Թբիլիսիում նա քաղաքատնտեսության կուրս է կարդում Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, Ճանապարհային հաղորդակցության ու Մերձարևադարձային մշակաբույսերի համամիութենական ինստիտուտներում և այլ բուհերում:

Այդ տարիներին նա ծանոթանում է ճանաչված տնտեսագետ, Անդրկովկասյան կոմհամալսարանի ռեկտոր Ներսիկ Ստեփանյանի հետ և սկսվում է նրանց գիտական ու մանկավարժական աշխատանքային համագործակցությունը: «Իմ ճանաչած երիտասարդ գիտնականների մեջ ամենախելացին և մեծ ապագա խոստացող տղան Գուրգենն է», ասել է Ն. Ստեփանյանը Բատիկյանի մասին:

Ավարտելով ասպիրանտուրան և վերադառնալով Երևան` Գ. Բատիկյանը նշանակվում է ՀՀ Կենտգործկոմին կից մարքսիզմ-լենինիզմի նոր կազմավորված ինստիտուտի ուսումնական մասի վարիչ և ապա` տնօրենի տեղակալ: 1933-ին Գ. Բատիկյանը նշանակվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ` պրոֆեսորի կոչումով:

Հետագա տարիներին քաղաքատնտեսության կուրս է կարդում Երևանի պետական համալսարանում, կոմհամալսարանում և մանկավարժական ինստիտուտում: 1935-ին նա նշանակվում է հանրապետության վիճակագրական վարչության պետի տեղակալ և դրան զուգընթաց շարունակում գիտական ու մանկավարժական աշխատանքը տարբեր բուհերում: Նա կարողանում է հանրապետության արդյունաբերության, էկոնոմիկայի, ֆինանսների ու պլանավորման գործնական պրոբլեմներին զուգընթաց խորապես զբաղվել խորհրդային էկոնոմիկայի զարգացման տեսական խնդիրներով, մի բնագավառ, որը հետագայում պետք է դառնար նրա գիտական գործունեության ապագան: Սակայն այդ ամենը չիրականացավ, որովհետև կտրվեց նրա բազմախոստում կյանքի թելը:

Նվիրական երազանքները մնացին անավարտ: Գուրգեն Բատիկյանը ժամանակի չարդարացված բռնությունների զոհ դարձավ` չարժանանալով նույնիսկ մի բուռ հողի և գերեզմանի: Այս տարի ապրիլին լրանում է նրա ծննդյան 110 և ողբերգական մահվան 80-րդ տարելիցի առիթով:
Բռնության զոհ դարձավ նաև նրա կինը` Մարգարիտ Մալխասյանը: Ութ տարի անցկացնելով Սիբիրի աքսորավայրերում, նա արդարացվեց, վերադարձավ Երևան և երկար տարիներ աշխատեց ՀԽՍՀ Պետպլանում որպես շինարարության գործերի գլխավոր մասնագետ` արժանանալով Հանրապետության Վաստակավոր շինարարի պատվավոր կոչման:

Անցյալի տխուր դասերը մոռացության չպետք է տրվեն, չպետք է անտեսվեն նաև բռնադատված անմեղ մարդիկ: Նրանց հիշատակը պետք է պահպանել` մարդկանց նկատմամբ զրպարտությունը, կեղծիքը, հաշվեհարդարն ու եղեռնագործությունը երբեք չկրկնելու համար:

Պրոֆեսոր Ա.Սիմոնյան