ՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչը
Արխիվ

Սկանդալ․ Օրենքով գողը հայկական դիվանագիտական անձնագիր է ունեցել, ո՞վ է պատասխանատու

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ 

-Պարո′ն Գրիգորյան, վերջերս նոր սկանդալ է տեղի ունեցել, որի շրջանակներում ակնհայտ է հայ «օրենքով գողերի» և Հայաստանի իշխանությունների հետ կապը։ Ի՞նչ կարծիք կա Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունում այս հարցի շուրջ։

-Իսկապես, սկանդալը մեծ պայթյունով է ավարտվել, և ոչ միայն ձերբակալվել են որոշ քրեական տարրեր, որոնք ունեն այսպես կոչված «ռուսաստանյան գործարարի» տիտղոս, այլև ոմանք ծագումով հայ են, նույնիսկ կապված են Հայաստանի իշխանությունների ամենավերին էշելոնների հետ։ Մեկ տարի առաջ Իսպանիայում մեծ աղմուկ բարձրացավ, որ ծագումով հայ, Իսպանիայի քաղաքացի ոմն գործարար ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով։ Միաժամանակ հայտնի էր, որ այդ գործարարը կապված է Հայաստանի բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Բոլորս հիշում ենք Չեխիայից արտաքսված ևս մեկ մականունավոր գողի՝ Զապի արկածները Չեխիայում, որի արդյունքում նա փախավ Հայաստան, և Հայաստանի իշխանությունները նրան ապաստան տվեցին։ Այնուհետև զավեշտական էր ընտրություններից առաջ այնպիսի քրեածին տարրերի գործունեության ակտիվացումը Հայաստանում, ինչպիսիք էին Էջմիածնի շրջանի գյուղերից մեկի ներկայացուցիչ և Հայաստանը փախուստով լքած, քրեական աշխարհի հետ մեծ կապեր ունեցող, իրեն «Դոն» մեծարող Պիպոն, ով ընտրություններից առաջ իր աջակցությունը հայտնեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այդ աջակցությունից շահե՞ց, թե՞ տուժեց՝ ապագան ցույց կտա։ Չեխիայում ձերբակալվել է Կարեն Կարապետյանի ստեղծած ներդրողների ակումբի անդամ հերթական գողը՝ Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը։ Այդ սկանդալը կլիներ հերթական և սովորական, եթե չպարզվեր, որ այս պարոնն ունի հայկական դիվանագիտական անձնագիր, իսկ նրա ավտոմեքենան հայկական դիվանագիտական համարանիշներ։

-Դուք կարծում եք, որ նա ուղիղ կապ ունի՞ մեր ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հետ։

-Դիվանագիտական անձնագիր ՀՀ-ում տրվում է միայն և միայն ՀՀ նախագահի համաձայնությամբ, ԱԳ նախարարի միջնորդությամբ։ Նալբանդյանի անունը մենք հիշում ենք «միջազգային տուրիստի» տիտղոսի հետ և զարմացած ենք, որ Նալբանդյանն աչքերը փակում է և′ իր առևտրական դեսպանների անվան հետ կապված սկանդալների նկատմամբ, և′ պարզվում է՝ նաև արհամարհում է դիվանագիտական անձնագրի տրման կանոնակարգը։ Անկասկած մեղքի իր մեծ բաժինն ունի նաև առևտրով զբաղվող և դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող՝ Պրահայում ՀՀ դեսպանը, ում գործունեության շրջանակներում կարող ենք հանդիպել բազմաթիվ բիզնես գործունեության, որը կապ չունի Հայաստանի շահերի հետ։ Կարծում ենք, որ այս անգամ Էդուարդ Նալբանդյանը ստիպված է լինելու պատասխանել, թե ի՞նչ իրավունքով է նա Նախագահի հետ միասին վարկաբեկում մեր դիվանագիտությունը՝ այն էլ պատերազմական վիճակում գտնվող երկրի պայմաններում։ Ինչպե՞ս մենք կարող ենք կլոր սեղանի շուրջ նստել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ, երբ այս էլ որերորդ միջազգային սկանդալն է պայթում մեր դիվանագիտական սխալների հետևանքով։ Ես համարում եմ երկրի նկատմամբ պետական հանցագործություն, երբ Հայաստանի օրենքով գողերի կապերը սկսվում և ավարտվում են Հայաստանի նախագահի և կառավարության ղեկավարի անվան հետ։

-Դուք կարծում եք, որ այս անգամ ՀՀ նոր վարչապետը և՞ս պատասխանատու է այս սկանդալի համար։

-Անկասկած, այս անգամ պետք է պատասխան պահանջել նաև ռուսահայ ներդրողների ակումբի հեղինակ, վարչապետ Կարեն Կարապետյանից։ Նա պետք է բավարար բացատրություն տա, թե ի՞նչ իրավունքով է վայելում հայ գողերի և քրեաօլիգարխիկ գործարարների հովանավորությունը և ի՞նչ է մտածում նրանց գործունեությունը Հայաստանում ակտիվացնելով։ Ցանկացած հետխորհրդային երկրների վարչապետեր և նախագահներ սկսում են իրենց գործունեությունը երկիրը քրեաօլիգարխիկ տարրերից ազատվելով։ Օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին փայլուն ղեկավար լինելուց հեռու էր, սակայն նա կատարեց մի հսկայական գործ՝ Վրաստանն ազատվելով օրենքով գողերից։ Անհնարին է երկրում զարգացումներ սպասել, եթե երկրի իշխանությունները կապված են քրեական տարրերի հետ։ Այնպես որ՝ մենք պահանջում ենք և ՀՀ նախագահից և վարչապետից հստակ բացատրություններ տալ, թե ի՞նչ նպատակով են նրանք համագործակցում համաշխարհային չարիքի և քաղցկեղի պալար դարձած «օրենքով գողերի» հետ, որոնց ուղղակի ոչնչացնում են Եվրամիության երկրներում և պայքարում այնպես, ինչպես իսլամիստ ծայրահեղականների դեմ։