Հաղպատի ճանապարհը երկկողմանի բաց է
Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում ժամը 16:30- ի դրությամբ, Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն ամբողջությամբ վերացվել են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։