«Ելքը» բոյկոտել է ԱԺ առաջին նիստը
«Ելք» դաշինքի պատգամավորներն այսօր բոյկոտել են վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստը: Խմբակցության պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճ չեն մտել, այս պահին խմբակցության նիստ են անցկացնում:
Հարցին, թե ինչո՞ւ են բոյկոտել, դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ ավելի ուշ կմեկնաբանեն: Նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել իրենց նախկին հայտարարություններին, որտեղ խոսել են զանգվածային ընտրակաշառքների բաժանման մասին:
Ի դեպ, «Ելք» խմբակցության պատգամավորներին հատկացվել են նախկին ՀԱԿ խմբակցության պատգամավորների սենյակները: