Պատգամավորները երդվեցին
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանն այսօր նախագահեց ամենատարեց պատգամավորը` Կնայզ Հասանովը: Սերժ Սարգսյանի ելույթից հետո նորընտիր պատգամավորները երդվեցին` աշխատել հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Նշենք, որ Կնայզ Հասանովը մեկ առ մեկ կարդաց պատգամավորների անունները, ովքեր հերթով ոտքի կանգնեցին, միայն Գագիկ Ծառուկյանը ոտքի չկանգնեց իր անունը կարդալու ժամանակ. Ազգային ժողովը ծափահարեց նստած պատգամավորին: