Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Արխիվ

«Երկիր Ծիրանի»-ն պահանջում է ՀՀ գլխավոր դատախազից՝ հարուցել քրգործ մի քանի հանցակազմով

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ՀՀ Գլխավոր Դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը բողոք-պահանջ է ներկայացրել՝ 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների ընթացքում իր անձի նկատմամբ հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ քրգործ հարուցելու մասին:

«Լրացուցիչ բողոք-պահանջ՝

ՀՀ Գլխավոր Դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը

Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով՝ այն է խոշտանգումը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը և անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանին Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հրահանգով պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք` դիտավորություն ունենալով պարտակել լայնածավալ ընտրակեղծարարությունը և աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` շարունակել բռնազավթել իշխանությունը: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1. հոդվածով նախատեսված հանցակազմ` խոշտանգում` որը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական և հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու և զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում առաջացրել ծանր հետևանքներ` Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ստացել են մարմնական վնասվածքներ, Զարուհի Փոստանջյանը ստացել է սալջարդեր և արյունազեղումներ, դիմել է ամբուլատոր բուժօգնության, իսկ Լիլիթ Դրամփյանը ստացել է սալջարդեր և ուղեղի ցնցում ու հոսպիտալացվել է: Այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ: Բռնության տեսարանը հեռարձակվել է ուղիղ եթերով մի քանի լրատավամիջոցներով ժամը 13:30-ի սահմաններում, և Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցները` ընտրողները, այդ հեռարձակումից ահաբեկված լինելով, չեն մասնակցել ընտրություններին, ինչն ունեցել է լրացուցիչ բացասական հետևանք և ազդել ընտրությունների անցկացման անհրաժեշտ պայմանների (ազատ, արդար և թափանցիկ) վրա, ինչն ամբողջ ընտրական գործընթացը դարձրել է անօրինական:

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների օրինականությանը հետևելու` «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանը ահազանգ ստանալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում առկա են լայնածավալ ընտրակեղծարարության փաստեր, շրջայցերի միջոցով փորձել են կանխել հանցագործությունը: Զարուհի Փոստանջյանը, հանդիսանալով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դիմել է ոստիկանության աշխատակիցներին և պահանջել կատարել զննություն` հայտնաբերելու լայնածավալ կեղծարարության փաստերը: Զարուհի Փոստանջյանի` օրենսդիր իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, տեղի է ունեցել բռնության գործադրում ոստիկանության աշխատակիցների կողմից` կապված իր ծառայողական պարտականությունների հետ, նա ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ փաստեր ու միջոցներ և պահանջել կանխել լայնածավալ ընտրակեղծարարությունը (մատնանշված տեղում հանցագործության վերաբերյալ փաստերը զննությամբ արձանագրելու), սակայն ծանր հանցագործության կատարման կանխման փոխարեն նրա նկատմամբ կիրառվել է բռնություն: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 316-ով նախատեսված հանցակազմ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, որը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության շարքին:

Զարուհի Փոստանջյանի կողմից մատնանշված տեղում ծանր հանցագործության կատարման վերաբերյալ փաստերի պարտակումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համատեղ գործունեությունն արարք է, որն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334 հոդվածով նախատեսված հանցակազմ` հանցագործության պարտակում` արդարադատության դեմ ուղղված հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Ոստիկանապետի ապօրինի կայացրած որոշման արդյունքում (անձեռնմխելի անձին բերման ենթարկելու որոշում), Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին զրկել են ազատությունից, ապօրինաբար սահմանափակվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը: Զարուհի Փոստանջյանին բռնության գործադրմամբ ցանկացել են մտցնել ավտոմեքենա և տեղափոխել ոստիկանության բաժին, Լիլիթ Դրամփյանին բռնությամբ զրկել են ազատությունից և մտցրել ոստիկանական մեքենա և տեղափոխել ոստիկանական բաժին: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ` ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ինչպես նաև ապօրինի որոշում կայացնելը անձեռնմխելի անձին բերման ենթարկելու վերաբերյալ, որը սահմանափկել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշված հանցակազմը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին:

Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143 հոդվածով նախատեսված հանցակազմ` մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, որը դասվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության շարքին:

Վերը թվարկված բոլոր առերևույթ հանցագործությունները կատարելու արդյունքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարմնական վնասվածքներ են հասցվել Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին, որը դասվում է անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքին», – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան: