Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից

Դաշնակցական ԿԳ նախարարն սկսել է իր գլխից վերև թռչել (լուսանկարներ, տեսանյութ)

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի ցուցանակի հենց ներքևում այս օրերին տեղ է գտել ևս մեկը՝ «Պահանջում ենք արդարություն»:

dproci anun

Այս կերպ դպրոցի ուսուցչական անձնակազմն իր բողոքն է արտահայտում Կրթության և գիտության նախարարի նկատմամբ, ում թեթև ձեռքի շնորհիվ դպրոցում անօրինական ճանապարհով նշանակվել է տնօրեն:

dp

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանն անցել է թոշակի, որից հետո ԿԳՆ-ն տնօրենի թափուր տեղի համար հայտարարել է մրցույթ: Սակայն, ուսուցիչների պատմելով, մրցույթն այդպես էլ չի անցկացվել, քանի որ նախարարության կողմից նշանակված ներկայացուցիչը մրցույթին չի եկել մասնակցել:

dproc

pastaban

Թեկնածուներից Հայարփի Մինասյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը նկատում է, որ ըստ սահմանված օրենքի՝ մրցույթը կարելի էր չեղյալ համարել, եթե չի ներկայանում թեկնածուներից որևէ մեկը, իսկ նախարարության ներկայացուցչի բացակայությունը չէր կարող խոչընդոտել մրցույթը, և այն պետք է անցկացվեր:

Նախարարության ներկայացուցիչը չի եկել մրցույթին նաև երկրորդ և երրորդ անգամ, որից հետո նախարարը մրցույթը չեղյալ է համարել և նշանակել իր մարդուն՝ այս դեպքում Վերգինե Եսայանին, ով հանդիսանում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ ՀՅԴ-ական խորհրդական, նախկին պատգամավոր Բագրատ Եսայանի կինը:

Այս նշանակումն անմիջապես բողոքարկվել է մյուս թեկնածուի՝ Հայարփի Մինասյանի կողմից և մտել վարչական դատարան, ու չնայած դրան՝ նախարար Մկրտչյանը շուտափույթ որոշում է կայացրել և հրաման գրել Վերգինե Եսայանի նշանակման մասին:

Այլ կերպ ասած՝ նախարարը միանձնյա որոշում է կայացրել, ինչի իրավունքը չուներ:

«Գործն արդեն վարչական դատարանում է, բողոքարկել ենք մրցույթի արդյունքները, բայց, այդուհանդերձ, նախարարն անմիջապես նշանակման հրաման է գրել, ինչի իրավունքը չուներ. նա քաջատեղյակ էր, որ գործը գտնվում է դատարանում, բայց շուտափույթ կերպով հաստատել է հրամանը, ու էստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդքան շտապել ու արագ որոշում կայացրել»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Հայարփի Մինասյանի գործով փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:

Մյուս փաստաբան Վահագն Գասպարյանն էլ նկատեց, որ պատրաստ են նախարարի հիշյալ հրամանը վիճարկել:

usucichner

«Այդ հրամանը դեռևս փաստաթղթային տեսքով չունենք, բայց կունենանք ու վիճարկելու ենք դատարան: Արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ փորձում են վարչարարություն իրականացնել, բայց դա, բնականաբար, ոչ իրավաչափ է և չի համպատասխանում գործող օրենսդրությանը: Հետևաբար՝ դատարանը պետք է համապատասխան գնահատական տա»,-նկատեց Վահագն Գասպարյանը:

usucich

Ուսուցչական կոլեկտիվը ևս դեմ է կատարվածին. նրանք պահանջում են վերանայել նախարարի որոշումը և անցկացնել նոր մրցույթ, որը հնարավորություն կտա ոչ թե նշանակել, այլ արդար ճանապարհով ընտրել տնօրեն:

«Մենք Վերգինե Եսայանի դեմ ոչինչ չունեք, ուղղակի արդարություն ենք պահանջում: Ի՞նչ ենք սովորեցնում այսօր մենք մեր երեխաներին, եթե նման անօրինական ճանապարհով է տնօրեն նշանակվում…»,-վրդովված և իրար հերթ չտալով՝ ասում էին ուսուցիչները:

Բացի այդ, նրանք նշեցին նաև, որ խորհրդի նախագահ Ռուզաննա Գրիգորյանը ևս պատվեր է կատարում:

«Եթե նա արդար է, ապա ինչո՞ւ չի մասնակցում մեր բողոքներին կամ որևէ կերպ արձագանքում դրան: Սուսիկ-փուսիկ նստել է: Ինչո՞ւ չի գալիս մեզ հետ պայքարելու արդար մրցույթի համար: Ի՞նչ է, նա անելիք չունի՞»,-նկատում են ուսուցիչները:

usu

Այս դեպքում հարկ է հիշել իմաստուն խոսքը, թե մինչև չգա հետինը, նախորդը չի հիշվի: Դաշնակցական նախարարն սկսել է իր գլխից վերև թռչել, ու նախարարությունն էլ ավելի մխրճել կոռուպցիայի մեջ:
Նախարարի «շնորհիվ» այստեղ ստեղծվել է մի վիճակ, որտեղ մուտք ունեն միայն յուրայինները, թեկուզ դրա համար օրենք շրջանցվի:

Հարկ է նկատել, որ կոռուպցիան՝ դիրքի չարաշահումն ու օրինականությունը, պոզով-պոչով չեն լինում: Այն լինում է հենց այնպիսին, ինչպիսին ներկայացվել ու դրսևորվել է դաշնակցական նախարարի կողմից:
Բա լավ դաշնակցական ընկերներն էլ ինչի՞ համար են, եթե նեղ օրվան օգնության չեն հասնելու և մերձավորների հարազատներին գործով չեն ապահովելու:

Այս դեպքում էլ, փաստորեն, Լևոն Մկրտչյանը, չարաշահելով իր դիրքը, հավանաբար ուզում է դուրս գալ Բագրատ Եսայանի կողմից ինչ-որ ժամանակ արված լավության տակից: Ի դեպ, դա այն նույն Բագրատ Եսայանն է, ով հայտարարում էր, թե «Դաշնակցությունը որևէ վարչական լծակ չի օգտագործում՝ հարցեր լուծելու համար» և մի ժամանակ հենց ինքն էր, իբր, պայքարում կոռուպցիայի դեմ: