Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ հիստերիայի պատճառ Բաքվում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես և սպասվում էր, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կապված վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինադադարի խախտման դեպքերի հետ մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում… Առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում բացահայտ նշել են այն կողմին, ով խախտում է զինադադարը…Դա Ադրբեջանն է, որին պատասխանել է Արցախը…

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Մինսկի խմբի համանախագահներին և մեղադրել վերջիններիս անարդար և ոչ օբյեկտիվ դիրքորոշման համար… Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհում է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պարտադրում Հայաստանին կյանքի կոչել, իրենց բնութագրմամբ, թարմացված Մադրիդյան սկզբունքները… Հետաքրքիրն այն է, որ մեջբերելով այդ սկզբունքները, պաշտոնական Բաքուն չի նշում, որ այն ՊԵՏՔ է իրականացվի փաթեթային տարբերակով, այլ ոչ թե այնպես, ինչպես դա ցանկանում են Բաքվում՝ փուլային… Ադրբեջանը չի ուզում ընդունել, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը նախատեսում է «Դու ինձ, ես քեզ», այլ ոչ թե «Դու ինձ, իսկ ես քեզ ոչինչ» տարբերակը…

Հաջիևը նաև բացահայտում է, թե ինչու է հենց այդ օրը Ադրբեջանը խախտել զինադադարը և 200 հազար դոլլար արժողությամբ հրթիռով հարվածել հայերի զինտեխնիկային… 25 տարի առաջ այդ օրն Ադրբեջանը կորցրել էր Բերձորը (Լաչինը)… Բաքվի այս խոստովանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ալիևի ձեռագիրը չի փոխվում.. Կարևոր հանդիպումներից, տարածաշրջան կատարվելիք այցերից, ինչ-որ նշանակալի տարեթվերից առաջ Իլհամ Ալիևը, խախտելով զինադադարը, փորձում է հիշեցնել Արցախյան հարցի վերաբերյալ իր դժգոհության մասին…

Խոսելով Լաչինը կորցնելուց և ներկայացնելով դրա ազերի-թուրքերի համար ապոկալիպտիկ հետևանքների մասին՝ Հաջիևը չի ցանկանում հիշել, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ… Իսկ իրականությունը նրանում էր, որ Շուշին կորցնելուց հետո զինադադարի մասին պայմանավորվածությունը կոպիտ խախտվեց Բաքվի կողմից, որի հետևանքով էլ Ադրբեջանը կորցրեց Բերձորը, իսկ հետո էլ այլ տարածքներ…

Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունն ապտակ էր Իլհամ Ալիևին, որին պարզ հասկացրին, որ միջնորդների համբերությունն անսպառ չէ, իսկ ինքն էլ՝ Իլհամը, իր երազած այն համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչը չէ, ով կարող է աշխարհի խոշորագույն տերությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի անվան հետ խաղալ և տապալել նրանց խաղարարար առաքելությունը…

Մինսկի խմբի համանախագահների այս համատեղ հայտարարությունը նաև նախազգուշացում է Բաքվին, ով վերջին շրջանում իր բազմաթիվ տրամաչափի պաշտոնյաների և ԶԼՄ-ների միջոցով մեսիջներ է հղում միջազգային հանրությանը և նախապատրաստում սեփական ժողովրդին հայերի հետ անխուսափելի պատերազմին… Այս հայտարարությամբ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը հասկացրին Բաքվին, որ չհամարձակվի ևս մեկ արկածախդրության, որին դիմեց անցյալ տարվա ապրիլին և «մարսեց»… Այս անգամ դա կոկորդին կարող է կանգնել… Իսկ հայկական կողմերը, համոզված եմ, որ Բաքվի նոր ագրեսիային շատ ցավոտ կպատասխանեն ու այդ ժամանակ նույն Մինսկի խումբն էլ չի կարողանա օգնել Իլհամին…»։