NEWSPRESS.am-ը Ռոբսոնի մասին հրապարակման պատճառով հարձակման է ենթարկվել. հայտարարություն
Հարգելի′ ընթերցողներ,
NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման՝ «Սկանդալ․ Օրենքով գողը հայկական դիվանագիտական անձնագիր է ունեցել, ո՞վ է պատասխանատու» հրապարակման պատճառով:
Կայքը և հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը՝ որպես համաշխարհային խոշորագույն IPI և SEMMO լրատվական կազմակերպությունների խորհրդի անդամ, պատրաստվում է նյութն անգլերեն տարբերակով ուղարկել սույն կազմակերպությունների անդամ գործընկեր լրատվամիջոցներին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանում փորձում են բռնանալ ազատ խոսքի դեմ:
Տեղեկացնենք, որ նյութը մեկ այլ հղմամբ կհրապարակենք քիչ ուշ, որպեսզի այն կարողանանք հասանելի դարձնել նաև սոցկայքերում: