Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Արխիվ

Միջազգային սկանդալ. ՀՀ նախագահը և վարչապետը` «օրենքով գողերի» շրջապատում

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

-Պարո′ն Գրիգորյան, վերջերս նոր սկանդալ է տեղի ունեցել, որի շրջանակներում ակնհայտ է հայ «օրենքով գողերի» և Հայաստանի իշխանությունների հետ կապը։ Ի՞նչ կարծիք կա Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունում այս հարցի շուրջ։

-Իսկապես, սկանդալը մեծ պայթյունով է ավարտվել, և ոչ միայն ձերբակալվել են որոշ քրեական տարրեր, որոնք ունեն այսպես կոչված «ռուսաստանյան գործարարի» տիտղոս, այլև ոմանք ծագումով հայ են, նույնիսկ կապված են Հայաստանի իշխանությունների ամենավերին էշելոնների հետ։ Մեկ տարի առաջ Իսպանիայում մեծ աղմուկ բարձրացավ, որ ծագումով հայ, Իսպանիայի քաղաքացի ոմն գործարար ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով։ Միաժամանակ հայտնի էր, որ այդ գործարարը կապված է Հայաստանի բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Բոլորս հիշում ենք Չեխիայից արտաքսված ևս մեկ մականունավոր գողի՝ Զապի արկածները Չեխիայում, որի արդյունքում նա փախավ Հայաստան, և Հայաստանի իշխանությունները նրան ապաստան տվեցին։ Այնուհետև զավեշտական էր ընտրություններից առաջ այնպիսի քրեածին տարրերի գործունեության ակտիվացումը Հայաստանում, ինչպիսիք էին Էջմիածնի շրջանի գյուղերից մեկի ներկայացուցիչ և Հայաստանը փախուստով լքած, քրեական աշխարհի հետ մեծ կապեր ունեցող, իրեն «Դոն» մեծարող Պիպոն, ով ընտրություններից առաջ իր աջակցությունը հայտնեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այդ աջակցությունից շահե՞ց, թե՞ տուժեց՝ ապագան ցույց կտա։ Չեխիայում ձերբակալվել է Կարեն Կարապետյանի ստեղծած ներդրողների ակումբի անդամ հերթական գողը՝ Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը։ Այդ սկանդալը կլիներ հերթական և սովորական, եթե չպարզվեր, որ այս պարոնն ունի հայկական դիվանագիտական անձնագիր, իսկ նրա ավտոմեքենան հայկական դիվանագիտական համարանիշներ։

-Դուք կարծում եք, որ նա ուղիղ կապ ունի՞ մեր ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հետ։

-Դիվանագիտական անձնագիր ՀՀ-ում տրվում է միայն և միայն ՀՀ նախագահի համաձայնությամբ, ԱԳ նախարարի միջնորդությամբ։ Նալբանդյանի անունը մենք հիշում ենք «միջազգային տուրիստի» տիտղոսի հետ և զարմացած ենք, որ Նալբանդյանն աչքերը փակում է և′ իր առևտրական դեսպանների անվան հետ կապված սկանդալների նկատմամբ, և′ պարզվում է՝ նաև արհամարհում է դիվանագիտական անձնագրի տրման կանոնակարգը։ Անկասկած մեղքի իր մեծ բաժինն ունի նաև առևտրով զբաղվող և դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող՝ Պրահայում ՀՀ դեսպանը, ում գործունեության շրջանակներում կարող ենք հանդիպել բազմաթիվ բիզնես գործունեության, որը կապ չունի Հայաստանի շահերի հետ։ Կարծում ենք, որ այս անգամ Էդուարդ Նալբանդյանը ստիպված է լինելու պատասխանել, թե ի՞նչ իրավունքով է նա Նախագահի հետ միասին վարկաբեկում մեր դիվանագիտությունը՝ այն էլ պատերազմական վիճակում գտնվող երկրի պայմաններում։ Ինչպե՞ս մենք կարող ենք կլոր սեղանի շուրջ նստել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ, երբ այս էլ որերորդ միջազգային սկանդալն է պայթում մեր դիվանագիտական սխալների հետևանքով։ Ես համարում եմ երկրի նկատմամբ պետական հանցագործություն, երբ Հայաստանի օրենքով գողերի կապերը սկսվում և ավարտվում են Հայաստանի նախագահի և կառավարության ղեկավարի անվան հետ։

sargsyan robson

-Դուք կարծում եք, որ այս անգամ ՀՀ նոր վարչապետը և՞ս պատասխանատու է այս սկանդալի համար։

-Անկասկած, այս անգամ պետք է պատասխան պահանջել նաև ռուսահայ ներդրողների ակումբի հեղինակ, վարչապետ Կարեն Կարապետյանից։ Նա պետք է բավարար բացատրություն տա, թե ի՞նչ իրավունքով է վայելում հայ գողերի և քրեաօլիգարխիկ գործարարների հովանավորությունը և ի՞նչ է մտածում նրանց գործունեությունը Հայաստանում ակտիվացնելով։ Ցանկացած հետխորհրդային երկրների վարչապետեր և նախագահներ սկսում են իրենց գործունեությունը երկիրը քրեաօլիգարխիկ տարրերից ազատվելով։ Օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին փայլուն ղեկավար լինելուց հեռու էր, սակայն նա կատարեց մի հսկայական գործ՝ Վրաստանն ազատվելով օրենքով գողերից։ Անհնարին է երկրում զարգացումներ սպասել, եթե երկրի իշխանությունները կապված են քրեական տարրերի հետ։ Այնպես որ՝ մենք պահանջում ենք և ՀՀ նախագահից և վարչապետից հստակ բացատրություններ տալ, թե ի՞նչ նպատակով են նրանք համագործակցում համաշխարհային չարիքի և քաղցկեղի պալար դարձած «օրենքով գողերի» հետ, որոնց ուղղակի ոչնչացնում են Եվրամիության երկրներում և պայքարում այնպես, ինչպես իսլամիստ ծայրահեղականների դեմ։