1 SMS ուղարկելով կնվիրաբերեք 1000 դրամ զինծառայողներին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ հնարավոր է Հիմնադրամին նվիրաբերություն իրականացնել նաեւ SMS հաղորդագրության միջոցով:
Նվիրաբերելու համար, 1028 հեռախոսահամարին ուղարկեք SMS` հաղորդագրության մեջ նշելով Ձեր Անուն Ազգանունը:
1 SMS ուղարկելով կնվիրաբերեք 1000 դրամ:
Հիմնադրամն այս հնարավորությունն ապահովելու համար շնորհակալություն է հայտնում ViVaCell MTS, Beeline, UCOM եւ Nikita Mobile ընկերություններին, որոնք Հիմնադրամի հետ համագործակցեցին անվճար հիմունքներով:
Կայքի «Նվիրաբերություններ» բաժնում տեխնիկական խնդիրների պատճառով առայժմ չեն երևում SMS-ի միջոցով կատարված նվիրաբերությունները:
Կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ շտկելու համար:
Շնորհակալություն ըմբռնման համար: