Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Բաքուն ապատեղեկատվություն է տարածում հայ-ուզբեկական հարաբերությունների մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունիսի 7-ից «Ուզբեկիստոն հավո յուլլարի» ուզբեկական ազգային ավիափոխադրողի կողմից իրականացվելիք Երևան-Տաշքենդ ավիաչվերթը, որքան կարելի է կռահել ադրբեջանական մամուլն ընթերցելիս, մեծ դժգոհություն է առաջացրել Բաքվում, ով ջանքեր չի խնայում, որ մեկուսացնի Հայաստանին և հատկապես խափանի Հայաստանի և մահմեդական երկրների միջև հարաբերությունները… Վերջին ցանկությունն իրականացնելու նպատակով ապշերոնյան բռնապետը նույնիսկ հատուկ կոչով էր դիմել մահմեդական երկրներին և Արցախյան հիմնահարցը ներկայացրել էր որպես կրոնական պատերազմ քրիստոնյա Հայաստանի ըննդեմ մահմեդական Ադրբեջանի և կոչ էր արել մահմեդական երկրներին խզել կապերը Երևանի հետ…

Սակայն, որքան հասկանալի է, այդ կոչից հետո ՀՀ նախագահի այցը Քաթար, իսկ հիմա էլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև վերականգնվող ավիաչվերթն ապացուցում են, որ Իլհամ Ալիևի կոչը իր «մահմեդական եղբայրներին» անտեսվել է վերջիններիս կողմից…

Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը, արդեն որերորդ անգամ անդրադառնալիս հայ-ուզբեկական հարաբերություններին, հատուկ նշում է, որ Տաշքենդն այն եզակի երկրներից է, ով դատապարտել է հայերի ագրեսիան Ադրբեջանի դեմ և այդ հանգամանքից ելնելով էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Երևանի հետ…

Հիշեցնեմ, որ այս հիմարությունը մի անգամ արտաբերել էր նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Աբբասովը… Սա տարրական ապատեղեկատվություն է…

Հայաստանը և Ուզբեկստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1995 թ. հոկտեմբերի 27-ին… Հայաստանի եւ Ուզբեկստանի միջև Իսլամ Քարիմովի կառավարման տարիներին ստորագրվել են հինգ համաձայնագիր և երկու արձանագրություն…2016 թ-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որով Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի…

Իսկ արդեն ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևի օրոք հայ-ուզբեկական հարաբերությունները բավական ակտիվացել են… 2017 թ-ի ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ՝ Աբդուլազիզ Կամիլովի հետ… Է.Նալբանդյանն ու Ա.Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ… Որքան կարելի է կռահել այդ այցի «առաջին պտուղը» Երևան-Տաքշենդ ուղիղ չվերթ է, որն այսքան նյարդայնացրել է Բաքվին…

Միջինասիական հանրապետություններից Բաքուն հատուկ ուշադրություն է դարձնում Ուզբեկստանին… Պատճառները տարբեր են… Բայց կարևոր պատճառներից մեկը՝ բավականին մեծ և հարուստ հայկական համայնքն է այդ երկրում, որի թիվը, ըստ տարբեր տվյալների կազմում է 50-100 հազար… Բաքուն ահռելի մեծ ռեսուրներ է ներդրել սրելու հայերի և տեղացիների հարաբերությունները… Իլհամ Ալիևի հովանավորությամբ և պատվերով Շուհրատ Սալամով ոմն մեկը, ով իրեն պատմաբան է ներկայացնում, գիրք էր գրել Ուզբեկստանում հայ դաշնակցանակնների վայրագությունների մասին, որի համար Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը սույն ստահակի դեմ քրեական գործ է հարուցել՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով…

Հ.Գ.Պաշտոնական Երևանն այսուհետ էլ ավելի մեծ տեղ և ժամանակ պետք է հատկացնի Հայաստանի և մահմեդական երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատելուն, որը մեծ ցավ է պատճառում Ադրբեջանի բռնապետին…»։