«Ուժեղ մնա, Մանչեսթեր»․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին։
«Ուժեղ մնա, Մանչեսթեր։ Իմ մտքերն ու աղոթքներն անցած գիշեր տեղի ունեցած սարսափելի հարձակման հետևանքով տուժածների հետ են»,- գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։