Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Ամբողջ երկիրն ապաքաղաքականացված է, անտրոպոցիդ է՝ մարդու մեջ մարդկայնության ոչնչացումը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին չի զարմացնում այն, որ նոր խորհրդարանի նորընտիր նախագահն, ըստ էության, ապաքաղաքականացված կերպար է։

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց՝ ապաքաղաքականացված է ամբողջ երկիրը։ Ըստ Մանուչարյանի՝ քաղաքական ուժերը մտցրեցին այնպիսի մշակութային դաշտ, որը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։

«Քաղաքական ուժերը հայտնվեցին ինտրիգային առավելությունը և կարիքները բաժանելու դաշտում, նրանք արդեն դուրս են մնացել քաղաքական դաշտից, իսկ նոր ուժեր, ովքեր պետք է քաղաքականություն վարեին՝ չէին ձևավորվում։ Այսինքն՝ ամբողջ երկիրն ապաքաղաքակացված է, այսինքն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և մյուսները քաղաքական դեմքեր չեն արդեն վաղուց։ Ինչ որ կատարվում է երկրում, ուրիշ դաշտից է՝ իշխանության լծակների բաշխում է, որոնք կապված են կարիքի հետ»,-նկատում է վերլուծաբանը։

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ նրանց գործունեության հիմնական ձևն ինտրիգն է՝ ավելի շատ միջազգային ինտրիգը, որը պետք է հարմարվի այդ քաղաքականությունը տանող կենտրոնների պահանջներին։

«Ապաքաղաքականություն ենք ասում, բայց դա ավելի լայն հասկացություն է․․․ ապաքաղաքական մշակույթը մարդուն է տանում, այսինքն՝ ընդհանրապես մարդու միջից մարդկայնությունը հանելու լայն տրենդի բաղկացուցիչ մասն է։ Եվ սա արվում է ո՛չ թե սատանայական ուժերի կողմից, այլ, եթե մարդ ուղղված է հարստություն կուտակելու, սեփական հարցերը լուծելու և նման այլ միտումների, ապա ամենաարդյունավետ ու ամենահեշտ ձևը, տրենսը սա է, որով գնում է»,-ասում է Աշոտ Մանուչարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում դժվար է կանխագուշակել, թե ուրիշ պաշտոնների դեպքում կգործի՞ համընդհանուր այս «տրենդ»-ը, թե այլ ուղղություն կընտրեն, բայց, Մանուչարյանի խոսքով, սա այն է, ինչ այսօր համաշխարհային ֆինանսական օլիգարխները պատկերացնում են։

«Սա մարդկության մեջ խոշորագույն հանցագործություն է, էդ Հիտլեր, բան՝ դատարկ բաներ են․․․ հիմա անտրոպոցիդ է, մարդու ոչնչացումը, մարդու մեջ մարդկայնության ոչնչացումը»,-ասում է Մանուչարյանն ու հավելում, որ շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում խնդիրն ինչպես ներկայացնեն ու այլ կերպ են ձևակերպում։

«Ասում են՝ էս մարդը վատ կառավարիչ է, էս մեկը գող է․․․ և դրա իրականությունն այն է, որ նրանք տարբեր երկրների սպասավորն են, բոլոր տեղերում կա այդ տեսակի արտադրություն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նա այս վիճակից դուրս գալու համար առաջարկում է իր բաղադրատոմսը․ մարդկությունը կա′մ ինքը պետք է կարողանա այդ խնդրից դուրս գալ և պահպանել իր մարդկայնությունն ու նրա բոլոր բաղադրիչները, այդ թվում նաև՝ իրական քաղաքականությունը, կա′մ ուրեմն դա մարդկության ավարտն է։

Աշոտ Մանուչարյանը նաև քիչ հավանական է համարում, որ ԱԺ-ում հայտնված քրեաօլիգարխիկ դեմքերից ՀՀԿ-ն կարող է ազատվել՝ ինչպես մինչ ընտրությունները հայտարարում էր։

Նա օրինակ է բերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նա նկատում է, որ Ամերիկայում փորձում են ազատվել համաշխարհային թիրախավորված օլիգարխների ճիրաններից, ու երբ՝ որ օրը, Թրամփը կփոխի Ամերիկան, այդ օրը նաև կփոխվի Հայաստանն ու մյուս երկրները:

«էդ որ ասում են՝ Թրամփը խելագար է. իհարկե, եթե որևէ մեկը փորձում է երկիրն ազատել այդ տարրերից, նա խելագար է, այս առումով Թրամփն անկասկած խելագար է։ Հիմա հարցն այն է, թե այդ խելագարը կարո՞ղ է հաղթել, թե՞ ոչ։ Այդ նույն խնդիրը բոլոր տեղերում գնում է»,-ասում Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի դեպքում, այլ երկրների համեմատ, հասկացող մարդկանց քանակն ավելի շատ է:

Վերլուծաբանն օրինակ է բերում. եթե մի ազգի մոտ 1000-ից կամ 100-ից մեկն է հասկանում, հայերի մոտ 10-ից՝ 1-ը հարաբերակցությունն է:

Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդն ունի քերթելու շատ մեծ ունակություն ու հնարավորություն, և այս հարցին կարող է լուծում տալ հայության ամբողջականությունը:

«Հայերն, ովքեր այդ ամենը հասկանում են և կարծում են, որ այդ ամբողջականացումը կբերի խնդրի լուծմանը՝ գիտեն. այսօրվա օլիգարխիկ կառավարումից պրծնելը ո՛չ թե նրանում է, որ մարդիկ ապստամբեն ու պալատից քշեն նրանց (որովհետև մեկին քշես պատուհանից, էլի մտնելու է), հիմա որպեսզի նորից նույն մշակույթը չձևավորվի, կհավաքվեն հայերը, կհաստատեն նոր աշխատանքային կառավարման համակարգեր (ինչը հիմա կատարվում է), և այն հայերը, ովքեր հասկանում են` նրանց առաջարկած մշակույթը կճնշի և կհեռացնի այդ բոլոր ապաքաղաքական երևույթները»,-ընդգծում է մեր զրուցակիցն ու ևս մեկ անգամ նկատում, որ ո՛չ թե կռվելով, այլ հասկանալով պետք է գործել, իսկ երբ լավը գա՝ վատը կհեռանա: