Արաս Օզբիլիսը հաջողություն է մաղթել «Այաքսին»
Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիկթաշի» խաղացող Արաս Օզբիլիսն Ինսթագրամի իր էջում անդրադարձել է Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությանը՝ միաժամանակ հաջողություն մաղթելով իր նախկին թիմին՝ «Այաքսին»։
«Մտքերս Մանչեսթերում են: Հաջողություն քեզ, «Այաքս», եզրափակչում: Հուսով եմ՝ արդյունքը կլինի այնպիսին, ինչպիսին նախորդ անգամ՝ «Օլդ Տրաֆորդում»,- գրել է Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր Ստոկհոլմում։ Մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է։