Դուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարանԺամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. դատախազությունը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալՔվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերՏնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են. Արդարադատության նախարարությունՆորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է. ՔԿՁերբակալված Կ․ Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվելՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ էԿրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿԱնպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք. Գագիկ ԾառուկյանԵրեկ Հակակռուպցիոնի բենեֆիսն էր. տպավորություն է, որ բոլոր քաղաքացիներին ձայնագրում են. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Քանի մարդ է քվեարկել ժամը 11։00-ի դրությամբԽուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿԸնտրությունների ելքը պետք է որոշեն Կապանը, Գյումրին, Վանաձորն ու մեր մյուս բնակավայրերը, ոչ թե այլ երկրները. Արման ԹաթոյանՔվեարկությունս տևեց 8 րոպե, որի ընթացքում ֆիքսեցի 3 խախտում. Անժելա ԷլիբեգովաԺողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել ԿարապետյանՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համարԿոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ոստիկանությունԱռավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների. «Հայաստան» դաշինք10:40-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել են 187 917 քաղաքացի Միջազգային մի շարք լրագրողներ Փաշինյանի ընտրատեղամասում են. ինչ է կատարվում
Արխիվ

Արամ Աթեշյանը հրաժարական է տվել

Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել: Այս մասին «Արեւելքը» տեղեկացավ Ստամբուլի իր աղբյուրից: Մեր աղբյուրի համաձայն՝ այսօր Պոլսո պատրիարքարանում տեղի է ունեցել դռնփակ նիստ, որտեղ հայտարարվել է Արամ Աթեշյանի հրաժարականի լուրը: Պոլսի պատրիարքության ղեկավարումը փոխանցվելու է ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին: Արամ Աթեշյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ արել համախմբվել ընտրված տեղախահ Գարեգին արք. Բեքչյանի շուրջ եւ պատշաճ կերպով կազմակերպել պատրիարքական ընտրությունը:

ՅԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹԻՒՆ

Մե­րազն հա­մայն­քի սի­րե­ցեալ բա­րե­պաշտ զա­ւակ­ներ,

Մեր դա­րա­ւոր Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռի առ­կայ ա­նե­լը Ձե­զի ծա­նօթ է բո­լոր ման­րա­մաս­նու­թիւն­նե­րով։ 15 Մարտ 2017 թուա­կա­նին տե­ղի ու­նա­ցած Ե­կե­ղե­ցա­կան հա­մա­գու­մար ժո­ղո­վէն վերջ Իս­թան­պու­լի կու­սա­կա­լու­թեան կող­մէ Պատ­րիար­քա­րան ու­ղար­կուած պաշ­տօ­նա­գի­րը ա­կա­մայ ընդ­հա­տած էր պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան ձեռ­նար­կե­լու գոր­ծըն­թա­ցին բնա­կա­նոն եր­թը։ Այդ պաշ­տօ­նագ­րի տրա­մադ­րու­թիւն­նե­րուն հի­ման վրայ ան­ցեալ ժա­մա­նա­կաշր­ջա­նին շա­րու­նա­կե­ցինք մեր գոր­ծու­նէու­թիւ­նը՝ որ­պէս ընդ­հա­նուր փո­խա­նորդ։

Հան­րա­պե­տու­թեան Վսե­մա­շուք Նա­խա­գահ Տիար Ռ. Թ. Էր­տո­ղան ներ­կայ տա­րե­մու­տին մեր հա­մայն­քին փո­խան­ցած էր իր պատ­գա­մը՝ որ­պէս­զի պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան հա­մար սպա­սենք մին­չեւ 16 Ապ­րիլ 2017 թուա­կա­նին տե­ղի ու­նա­ցած հան­րա­քուէին։ Ըն­թաց­քին դժուար թէ նոր կար­գադ­րու­թիւն մը ըլ­լար պատ­կան իշ­խա­նու­թիւն­նե­րուն կող­մէ։ Մենք ընդ­հա­նուր փո­խա­նոր­դի մեր պաշ­տօ­նը տե­ւա­կա­նա­ցու­ցինք՝ հա­շուի առ­նե­լով, ըստ էու­թեան, եր­կու հան­գա­մանք։ Ա­ռա­ջի­նը այն էր, որ յաչս պե­տու­թեան Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռը ան­տէր ու անգ­լուխ չէր կրնար մնալ։ Երկ­րորդ պա­րա­գան այն էր, որ ա­ռանց պե­տու­թեան հետ ներ­դաշ­նա­կու­թեան չէինք կրնար գործ­նա­կա­նօ­րէն ձեռ­նար­կել պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան։ Այս եր­կու ստի­պո­ղա­կան պա­րա­գա­նե­րը հա­շուի առ­նե­լով՝ ցայ­սօր սպա­սե­ցինք, որ­պէս­զի մեր Պատ­րիար­քու­թեան կա­յու­նու­թիւ­նը չեն­թար­կուի վտան­գի եւ այս ճա­նա­պար­հին յանձն ա­ռինք բա­զում զո­հո­ղու­թիւն­ներ, դի­մադ­րե­ցինք բո­ղոք­նե­րու, մա­նա­ւանդ մե­զի դէմ դի­տում­նա­ւոր կազ­մա­կեր­պուած մա­շե­ցու­ցիչ ար­շաւ­նե­րու։ Այդ բո­լո­րը ան­տե­սե­ցինք՝ Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռի գե­րա­գոյն եւ ան­սա­կար­կե­լի շա­հե­րը գե­րա­դա­սե­լով։ Հա­ւա­տա­րիմ մնա­ցինք նաեւ մեր Սուրբ Ե­կե­ղեց­ւոյ կարգ ու կա­նո­նաց՝ հա­կա­ռակ այն պնդում­նե­րուն, թէ ար­հա­մար­հած ենք զա­նոնք։
Ներ­կա­յիս ա­ւե­լի քան ա­միս մը ան­ցած է այն հան­րա­քուէէն ի վեր, որ գործ­նա­կա­նին մէջ ժամ­կէ­տա­յին սահ­մա­նի մը վե­րա­ծուած էր պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան հա­մար։ Այս ժա­մա­նա­կաշր­ջա­նին շա­րու­նա­կած ենք մեր ջան­քե­րը՝ ընտ­րու­թեան յար­մար գե­տին պատ­րաս­տե­լու, այս ուղ­ղու­թեամբ նուա­զա­գոյն ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա­լու հա­մար։ Մեր հա­մո­զու­մը այն է, որ այս պա­հուն այ­լեւս ու­նինք տար­րա­կան պայ­ման­ներ, յար­մար գե­տին մը եւ այս բո­լո­րով կրնանք կեդ­րո­նա­նալ պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան գոր­ծըն­թա­ցը յա­ռաջ մղե­լու նպա­տա­կին վրայ։

Զա­նա­զան ա­ռիթ­նե­րով յայտ­նած ենք, որ ճանչ­ցած ենք ու կը ճանչ­նանք մեր հո­գե­ւո­րա­կա­նաց դա­սու ե­րի­ցա­գոյն ան­դամ Գե­րաշ­նորհ Տ. Գա­րե­գին Ար­քե­պիս­կո­պոս Պեք­ճեա­նի հան­գա­ման­քը՝ որ­պէս տե­ղա­պահ։ Ըն­թաց­քին ո­րոշ շրջա­նակ­նե­րու տխուր ջան­քե­րով ստեղ­ծուած է այն թիւր տպա­ւո­րու­թիւ­նը, թէ մեր եր­կու­քին մի­ջեւ կան պայ­քար, մրցակ­ցու­թիւն եւ հա­կադ­րու­թիւն։ Պէտք է խոս­տո­վա­նինք նաեւ, որ ի­րե­րա­մերժ բարդ հա­ւա­սա­րակշ­ռու­թիւն­նե­րու ազ­դե­ցու­թիւ­նով մեր վա­րած պար­տա­կա­նու­թիւ­նը ա­կա­մայ մեզ սահ­մա­նա­փա­կած է՝ այդ թիւր տպա­ւո­րու­թիւն­նե­րը կան­խե­լու ճա­նա­պար­հին։
Այս յայ­տա­րա­րու­թիւ­նով կու գանք ուղ­ղա­կիօ­րէն տե­ղե­կաց­նել, որ մեր կող­մէ ար­դէն հրա­ւէր-նա­մակ մը ուղ­ղուած է Գե­րաշ­նորհ Տ. Գա­րե­գին Ար­քե­պիս­կո­պոս Պեք­ճեա­նին։ Հա­մա­զուած ենք, որ բա­ւա­րար շա­բաթ­ներ բո­լո­րած ենք՝ որ­պէս մի­ջան­կեալ ժա­մա­նա­կաշր­ջան։ Մեր հա­մայն­քը ու­նի անհ­րա­ժեշտ ազ­դան­շան­նե­րը՝ պատ­րիար­քա­կան ընտ­րու­թեան աշ­խա­տանք­նե­րուն սկսե­լու հա­մար։ Ուս­տի, Նո­րին Սրբազ­նու­թիւ­նը եղ­բայ­րա­բար հրա­ւի­րած ենք Պո­լիս՝ որ­պէս­զի այ­լեւս ժամ ա­ռաջ կազ­մուի նա­խա­ձեռ­նարկ մար­մին մը եւ ինքն ալ՝ որ­պէս տե­ղա­պահ, գլխա­ւո­րէ նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցը։ Այս քայ­լը առ­նե­լու հա­մար պէտք է սպա­սէինք ճի՛շդ տե­ղին ու ճի՛շդ ժա­մա­նա­կին։ Նպա­տա­կա­յար­մար պա­հը այժմ հա­սած է ար­դէն։

Երբ որ վե­րա­հա­սու դառ­նանք իր ժա­ման­ման թուա­կա­նին ու ժա­մուն, ա­պա մենք այս­տեղ պատ­շաճ կար­գադ­րու­թիւն­ներ պի­տի ը­նենք օ­դա­կա­յա­նէն իր դի­մա­ւոր­ման, «Հրա­շա­փառ»ի ա­րա­րո­ղու­թեամբ Ա­թո­ռա­նիստ Մայր Ե­կե­ղե­ցի մուտ­քին եւ ուխ­տի կա­տար­ման հա­մար։

Վստահ կրնաք ըլ­լալ, թէ յա­ռա­ջի­կայ շրջա­նին Տե­ղա­պահ Սրբա­զան Հայ­րը մեր ան­ձին մէջ պի­տի գտնէ ան­կեղծ ու պատ­րաս­տա­կամ հո­գե­ւոր եղ­բայր մը, գոր­ծա­կից մը, որ Պատ­րիար­քա­րա­նի լու­ծը վեր­ջին շուրջ տա­սը տա­րի­նե­րուն կրած ըլ­լա­լու փոր­ձա­ռու­թեամբ միշտ ի­րեն պի­տի զօ­րակ­ցի՝ որ­պէս­զի մեր Ա­թո­ռը այ­լեւս ժամ ա­ռաջ ու­նե­նայ իր նոր ազ­գըն­տիր գա­հա­կա­լը։ Վստահ ենք նաեւ, թէ մեր հո­գե­ւո­րա­կա­նաց դասն ու աշ­խար­հա­կան վա­րիչ­ներն ալ պի­տի հա­մախմ­բուին Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ՝ մեր ա­ւան­դու­թիւն­նե­րուն յա­րիր ձե­ւով պատ­րիար­քա­կան ընտ­րու­թիւն մը փու­թով կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով։ Աս­տու­ծոյ կամ­քով ու ո­ղոր­մու­թեամբ, միաս­նա­կա­նու­թեամբ մենք կը յա­ջո­ղինք յաղ­թա­հա­րել բո­լոր դժուա­րու­թիւն­նե­րը եւ պատ­մու­թեան այս փու­լին մե­զի վի­ճա­կած ծանր պա­տաս­խա­նա­տուու­թեան գի­տակ­ցու­թեամբ՝ մեր Ա­թոռն ու սի­րե­ցեալ ժո­ղո­վուր­դը կ՚ա­ռաջ­նոր­դենք դէ­պի խա­ղաղ նա­ւա­հան­գիստ ու մեր ազ­գա­յին-ե­կե­ղե­ցա­կան կեան­քը կը վե­րագտ­նէ իր բնա­կա­նոն հու­նը։

Այս բո­լո­րէն տե­ղեակ պա­հած ենք նաեւ Ազ­գիս Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ. Ա­մե­նայն Հա­յոց Սրբազ­նա­գոյն Կա­թո­ղի­կո­սը, որ մեզ­մէ եր­բեք չի զլա­նար Իր ա­ղօթքն ու օրհ­նու­թիւն­նե­րը՝ որ­պէս գլուխն Հա­յաս­տա­նեայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղեց­ւոյ։

Միշտ ա­ղօ­թող կը մնանք մեր սի­րե­լի հանգս­տեան կո­չուած պատ­րիար­քին՝ Ա­մե­նա­պա­տիւ Տ. Մես­րոպ Ար­քե­պիս­կո­պոս Մու­թա­ֆեա­նի հա­մար։ Մենք նուի­րա­կան ա­ւանդ մը կը հա­մա­րենք իր կող­մէ մե­զի վստա­հուած լու­սա­րա­րա­պե­տի պաշ­տօ­նը, զոր յա­ռա­ջի­կայ շրջա­նին պի­տի շա­րու­նա­կենք վա­րել՝ զօ­րակ­ցե­լով Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր։

Վեր­ջին շուրջ տա­սը տա­րուան ըն­թաց­քին մեր ստանձ­նած ա­ռա­քե­լու­թեան կեն­սա­գործ­ման ճա­նա­պար­հին մե­զի հա­մար միշտ զգա­լի ե­ղած է մեր հա­ւա­տա­ցեալ ժո­ղո­վուր­դին բա­րո­յա­կան նե­ցուկն ու ա­ղօ­թակ­ցու­թիւ­նը։ Որ­քան որ ալ բո­լո­րած ըլ­լանք ա­լե­կո­ծեալ շրջան մը՝ կը փա­փա­քինք ընդգ­ծել, որ դառ­նու­թիւն կամ սրտնե­ղու­թիւն չու­նինք ոե­ւէ մէ­կուն դէմ եւ մեր հա­մայն­քի իւ­րա­քան­չիւր զաւ­կին նկատ­մամբ տո­գո­րուած ենք սի­րոյ, յար­գան­քի եւ հա­րա­զա­տու­թեան զգա­ցում­նե­րով։ Մենք պատ­րաստ ենք թէ՛ Բարձ­րեալն Աս­տու­ծոյ եւ թէ պատ­մու­թեան դա­տաս­տա­նին ներ­կա­յա­նա­լու՝ մեր հա­մեստ հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րու նե­րած չա­փով ծա­ւա­լած գոր­ծու­նէու­թեան հա­մար։

Մեր կոչն է հա­մախմ­բուիլ Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ եւ ջանք ու ե­ռանդ չխնա­յել՝ ժամ ա­ռաջ մեր Ա­թո­ռի նոր գա­հա­կա­լը ող­ջու­նե­լու ճա­նա­պար­հին։ Ի­րեն այժ­մէն կը մաղ­թենք բա­րի գա­լուստ, յա­ջո­ղու­թիւն, ուժ եւ կա­րո­ղու­թիւն՝ ի պայ­ծա­ռու­թիւն եւ յան­սա­սա­նու­թիւն մեր դա­րա­ւոր Պատ­րիար­քա­կան Ա­թո­ռին։

Հայ­րա­կան սի­րով եւ օրհ­նու­թեամբ՝

Ա­ՐԱՄ ԱՐ­ՔԵ­ՊԻՍ­ԿՈ­ՊՈՍ Ա­ԹԷ­ՇԵԱՆ
Պատ­րիար­քա­կան Ընդ­հա­նուր Փո­խա­նո­րդ