«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-ի

«Եթե կգտնեք մի մարդ, որ կարող է Սերժ Սարգսյանի կանխագուշակումներին լուրջ վերաբերվել, ես կզարմանամ».Lragir.am

Lragir.am-ը զրուցել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ: Ներկայացնում ենք նրա հարցազրույցն ամբողջությամբ.
Պարոն Գրիգորյան, Ազգային ժողովի անդրանիկ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրեց, թե 2040 թվականին ինչ պատկեր կունենա Հայաստանը, որ բնակչությունը կլինի 4 մլն, սոցիալական բեռը կթեթևանա։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այդ գնահատականներն ու կանխատեսումները։

Եթե կգտնեք մարդ երկրագնդի վրա, որ կարող է Սերժ Սարգսյանի ցանկացած կանխագուշակումներին լուրջ վերաբերվել, ես կզարմանամ, որովհետև Սերժ Սարգսյանը դարձրել է սովորություն՝ ժողովրդին Ահավոր Սուտիբեկյանի մակարդակի վիճակագրություն ներկայացնելը։ Այսինքն՝ ինչու 4 միլիոն, ոչ թե 14, որտեղ է դրա գոնե մոտավոր հաշվարկը։ Ինչու, եթե տարեկան մոտ 50 հազար մարդ լքում է հայրենիքը, պիտի նման անհեթեթ միտք արտահայտի երկրի ղեկավարը, որ 10 տարի հետո մեր երկիրը ունենալու է մոտ 100 տոկոսանոց աճ։ Դա, կարծում եմ, չափից ավելի անլուրջ է։ Նույնը վերաբերում է տնտեսության աճի վերաբերյալ նրա կանխատեսումներին։ Ինձ թվում է անիմաստ է լուրջ ընդունել նման հայտարարությունները, որոնք կապված են նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանի հետ։ Մարդիկ իրենց սովորության համաձայն կեղծեցին ընտրությունները, նկարեցին այն թվերը, որոնք նախապես որոշել էին, ստեղծեցին պատկեր, թե իբր ժողովուրդը հանուն մի քանի հազար դրամի իր քվեն ծախեց։ Իրանակում ես այդ բոլոր հեքիաթներին չեմ հավատում, լուրջ չեմ ընդունում, քանի որ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպած բոլոր ընտրություններն ու հանրաքվեները անցնում են այն ոգով, ինչպես մի անգամ հայտարարել էր՝ «կխփենք այնքան, որքան ուզենք»։ Այդ մարդը հստակ ձևակերպումը տվել է, որից հետո մենք փորձում ենք նրա ասածները լուրջ ընդունել և մեկնաբանել։

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր առաջիկա տարիներին։ Նոր կառավարությունը կկարողանա՞ լուծել իր առջև դրված խնդիրները, թե Կարեն Կարապետյանի թիմն էլ ինչ-որ պահի ստիպված է լինելու հեռանալ։

Մենք առաջիններից էինք, եթե ոչ ամենաառաջինը, որ եկանք, սեղմեցինք Կարեն Կարապետյանի ձեռքը և առաջարկեցինք տնտեսության և քաղաքականության մեջ զարգացնել եվրոպական ուղղությունը՝ կոնկրետ ներդրումային ծրագրեր ներկայացնելով։ Իմ խորին համոզմամբ, Հայաստանը չունի ապագա, եթե չվերականգնի այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որ վարում էին Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի ժամանակ, և քաղաքական, և տնտեսական ոլորտներում։ Ռուսաստանը ես շատ հարգում եմ, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ջատագովներից եմ, սակայն ես տեսնում եմ, որ ինքը՝ Ռուսաստանն ունի խնդիրներ, և մենք այստեղ անում ենք ամեն ինչ Ռուսաստանին օգտակար լինելու համար, իր տնտեսության զարգացման և Եվրոպայի հետ կապերի վերականգման հարցում։

Եթե Ռուսաստանը խոհեմաբար մեզ հետ աշխատում է, որպեսզի մենք ԵՄ-Ռուսաստան կապերը մաքսիմալ զարգացնենք՝ Եվրոպայի երկրներում ունենալով հենարան, ապա Հայաստանն ինքը պետք է մեր գիրկը վազեր և ասեր՝ այո, եվրոպական ներդրումները մեր փրկությունն են։ Բայց ի՞նչ արեց Կարեն Կարապետյանը. Շատ կարճ ու կոնկրետ ասաց՝ այո, այո, որը հետագայում պարզվեց տասնապատիկ ոչ էր։ Վարչապետի պաշտոնին հայտնված ոչ արհեստավարժ, քաղաքական փորձ չունեցող անձնավորությունը, որն ընդամենը մենեջերի դիրքից խոսում էր, բնական է, որ պետք է կարճ ժամանակահատված հետո ցույց տար իր դեմքը։ Այսինքն Կարեն Կարապետյանը պետք է ունենար այնպիսի կառավարություն, ինչպիսին ունի, այսինքն բոլորն իրենից պակաս փորձառու են, և նման կառավարության հետ աշխատելու համար մի քանի տարի է հարկավոր, մինչև դառնան պրոֆեսիոնալ և գիտակցեն առաջարկված ծրագրերի լրջությունը։

Եվս մեկ անգամ երկիրը դրվեց փորձության դաշտում և ևս մեկ անգամ մենք պետք է մի քանի տարի կորցնենք, մինչև մեր վարչապետը դառնա վարչապետացու, կամ չենք հասցնելու այդ օրվան հասնել և ունենալու ենք նոր վարչապետ։ Երկրորդ տարբերակն ավելի խելքին մոտ է, որ ասենք 2018-ին նոր վարչապետ կունենանք, քանի որ բոլոր ներքաղաքական վերլուծությունները դա են ցույց տալիս։
Նոր Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները, Ձեր կարծիքով, կկարողանա՞ն հակակշռել իշխանություններին, թե՞ ինչ-որ կետից նորից հիասթափություն է լինելու։

Նախ սկսենք նրանից՝ արդյոք նրանք ցանկություն ունե՞ն հակակշիռ լինելու։ Ես հիանալի ճանաչում եմ իմ լավ բարեկամ Գագիկ Ծառուկյանին և ակնհայտորեն տեսնում եմ, որ նրան այնպես են մեկուսացրել, որ մտքով անգամ չանցնի որևէ լուրջ հարցում ընդդիմություն լինել։ Ինչ վերաբերում է մյուս փոքր խմբերին, ապա նրանք Սերժ Սարգսյանի կողմից նկարված թվերով են հայտնվել ԱԺ-ում։ Սերժ Սարգսյանը նրանց առջև կանաչ լույս է վառել, իսկ այնպիսի հզոր ու լուրջ կազմակերպություն, ինչպիսին էր ՕՐՕ-ն, որի կազմում կենսափորձ ունեցող, իրենց գործին տիրապետող անձինք էին, հայտնվում է խորհրդարանից դուրս։ Ես կարծում եմ՝ Վարդան Օսկանյանի նման ԱԳ նախարար Հայաստանը չի ունեցել և մոտ ժամանակներս չի ունենա։ Կարծում եմ, որ Սեյրան Օհանյանին որպես պաշտպանության նախարար նույնպես կարելի է շատ դրական գնահատել։

Այն, որ ՕՐՕ-ի նման ուժը հայտնվել է ԱԺ-ից դուրս, իսկ խորհրդարանում հայտնվել են թյուրիմացությունները, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի կողմից մերժվում են արհեստավարժ ուժերը, քանի որ նրանք կարող են ունենալ լուրջ հավակնություններ իշխանափոխության հարցում։ Բոլորս լավ գիտենք, որ գործող նախագահի միակ ցանկությունը իր աթոռը մաքսիմում երկար պահելն է, որովհետև աթոռից զրկվելու դեպքում Աստված գիտի, թե նրան ինչ է սպասվում։

Այս պայմաններում Հայաստանում դիմադրության շարժում հնարավո՞ր է, թե ոչ, արտախորհրդարանական ուժերի համատեղմամբ։

Ոչ միայն հնարավոր է, այլ հակառակն է անհնար։ Այսինքն՝ անհնար է ևս մեկ հնգամյակ կամ տասնամյակ դիմանալ այս անհեթեթ ռեժիմին, այս կոռուպցիոն համակարգին, որն ամբողջովին կտրվել է համաշխարհային իրականությունից, առավելագույնս հեռացել է Եվրոպայից ու եվրոպական արժեքներից և դարձել է մի բացառիկ, առանց գաղափարախոսության, առանց հիմնավոր նպատակների իշխանություն։ Այսօրվա իշխանության մեջ հայտնվել են այսպես կոչված նոր դեմքեր, որոնք այնքան էլ նոր չեն և իրենց մտածողությամբ դինոզավրեր են։ Կարճ ասած, ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում այսօրվա իշխանությունների մեջ։

Նման իրավիճակում կարո՞ղ է ժողովուրդը հանդուրժել, իհարկե ոչ։ Իսկ ինչո՞ւ հանդուրժեց. Որովհետև որքան իշխանություններն էին մեղավոր, նույնքան՝ ընդդիմությունը։ Ընդդիմությունը չկարողացավ գտնել ուժ և համախմբվել։ Ընդդիմությունը գնաց իշխանությանը ծախվելու ճանապարհով և ամեն մեկն իր ապագա աթոռի համար, ապագա մի փոր հացի համար մի կողմ դրեց իր ընդդիմադիր սկզբունքները և ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգի մեջ քաղաքական, հասարակական գիտակցությունը դեռևս շատ հեռու է ժամանակակից քաղաքակիրթ նորմերից։ Իմ կարծիքով, միայն մեկ ընդդիմություն գրանցվեց՝ ՕՐՕ դաշինքը, մնացած բոլորը ծախվեցին։ Հիմա ահավոր իրականություն է և դրա համար ամբողջ 10 միլիոնանոց հայությունը պետք է իրեն հաշիվ տա. այսպե՞ս ենք ուզում շարունակել։

Չէ՞ որ եթե վաղը թշնամին հարձակվի մեզ վրա, մենք չենք ունենա այն ոգին, որը պահանջվում է թշնամուն ընդդիմանալու համար։ Մեր ընդդիմությունը կարող է հաղթել միայն այն ժամանակ, երբ կկարողանան համախմբվել հանուն ընդհանուր գաղափարի։