Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելը։
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հաջողություն մաղթեց նորանշանակ մարզպետին և տեղեկացրեց, որ առաջիկայում Ամերիկյան համալսարանում կազմակերպվելու են դասընթացներ։