«Շնորհավորում եմ, Հենրիխ Մխիթարյան ջան». Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մխիթարյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։
Շնորհավորում եմ, Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»,- նշել է Կարեն Կարապետյանը: