Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվելուց հետո նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ

Այս իշխանություններից պետք է ազատվել։ Այսօր կառավարության դիմաց հայտարարեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով 3 տարի 8 ամիս անազատության մեջ էր և այսօր ազատ է արձակվել։ Նա կալանավայրից անմիջապես եկել էր կառավարություն և նստացույցի միջոցով փորձում է իր դժգոհությունը հայտնել իշխանությունից։

Ազատամարտիկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբողջ ազգը պետք է պայքարի կանգնի, որպեսզի շոշափելի արդյունք լինի։ Վոլոդյա Ավետիսյանն իր ընտրած պայքարի միջոցը դիտարկում է որպես «ազգի փրկություն»։

«Ազատամարտիկների համար պայքարում ենք՝ խնդիր կա, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների համար պայքարում ենք՝ խնդիր կա․․․ բայց տենց ոլորտ կա՞, որ խնդիր չլինի։ Եկել եմ այստեղ՝ իմ բողոքը հասցնելու պատկան բռնապետերին, հայ ժողովրդին, որ հելնեն ու պայքարեն էս իշխանության դեմ»,- նշեց Վոլոդյա Ավետիսյանը։

Պատասխանելով հարցին, նա նաև անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ իրեն ընդդիմություն հռչակելու հարցին։ Չնայած այն բանին, որ բազմաթիվ ազատամարտիկներ նախընտրական շրջանում միացան Օհանյանին, սակայն, Վոլոդյա Ավետիսյանի կարծիքով, այդ շարժումը չէր կարող արդյունք ունենալ։

«Սեյրան Օհանյանը չի կարող ընդդիմություն լինել։ Մեր հայ զինվորների համար Սեյրան Օհանյանն է պատասխան տալու, այդ պատասխանատվությունից նա չի ազատվել․․․ նա մնում է որպես իշխանություն»,-ասաց ազատամարտիկը։

Առաջիկա իր անելիքները նա համեմատում է առվակի հետ։

«Եթե փոքր առվակի հունը բացեն, նա առաջ կգնա, եթե ոչ՝ կմնա և կհոտի։ Հիմա ես սկսել եմ, բոլոր ցանկացողները կարող են գալ և ինձ միանալ։ Ժողովուրդն ա որոշելու՝ կհեռանա՞ իշխանությունը, թե՞ ոչ»,-ընդգծեց Վոլոդյա Ավետիսյանը՝ հավելելով, որ այսօր որպես ժողովրդին առաջնորդող ուժ չի տեսնում։

«Ո՞վ պետք ա առաջնոդի՝ ԲՀԿ-ն, որ իշխանության հետ ա նստում-վեր կենում, թե՞ Դաշնակցությունը։ Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին՝ ժամանակը ցույց կտա»,-նշեց ազատամարտիկը։

Նա կառավարության շենքի մոտ բարձրախոսով հայտարարեց․ «ՀՀ-ն Արդարադատության նախարար ունի՞, թե՞ չէ: Ինձ դատապարտել են, նստել եմ, թող գան ու պատասխան տան: Երկու տարի գերի եմ եղել, վաղաժամկետ կարող էի ազատվել, չազատեցին: Իսկ իրենք խոսում են օրենքներից, առանց ամաչելու ազգի առաջ սուտ են խոսում, սուտասան են»:

Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ չի դադարեցնելու նստացույցը, նրա պահանջը հետևյալն է՝ կա′մ իշխանությունները երկիրը շատ արագ պետք է օրենքի երկիր դարձնեն, կա′մ էլ հեղափոխություն պետք է լինի:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը խնդիր ունի լինել-չլինելու․«Ես մեր երեխաների ապագայի համար եմ անում սա»,-եզրափակեց ազատամարտիկը։