Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Նաիրիտցիների բաց նամակը՝ Սամվել Կարապետյանին

Նաիրիտցիների համակարգող խումբը նոր բաց նամակ-առաջարկով է դիմել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի Պրն․ Կարապետյան,

Չստանալով Ձեզ հասցեագրված մեր վերջին բաց նամակի պատասխանը՝ ենթադրում ենք, որ չկան մեր վախերն ու կասկածները փարատող նոր ասելիքներ և առաջարկներ։ Սակայն այժմ, չանդրադառնալով նախորդ նամակներում հնչեցված մեր կոչերին՝ թույլ տվեք դիմել Ձեզ մի նոր, առավել իրատեսական խնդրանք-առաջարկով։

Ինչպես հայտնի է, Նաիրիտ գործարանի մասնագետների կողմից 2015 թվականին կազմվել է գործարանի վերաթողարկման ծրագիր («Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակի գնահատումը և վերագործարկման կայուն զարգացման հնարավորությունները), որը, հավանության արժանանալով ՀՀ կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Հետագայում, ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը, տեղյակ չլինելով այդ ծրագրի մասին, բազմիցս բարձրաձայնել է, որ չկա արդիական և իրատեսական ծրագիր, որով հնարավոր կլինի իրականացնել գործարանի վերաթողարկումը։ Նմանատիպ հայտարարություններից հետո վերոնշյալ ծրագիրը ուղարկել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մեզ հասած տեղեկություններով՝ ծրագիրը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումային նախարարությունում և ստացել դրական արձագանք։ Սակայն, մինչև այժմ Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։

Այս պահին գործարանում իրականացվում է գույքի վաճառք։ Նշենք, որ մինչ այժմ վաճառքի են հանվել հիմնականում այն միջոցները, որոնք չեն կիրառվում արտադրական պրոցեսում, սակայն, վերագործարկման ուղղությամբ գործնական քայլերի բացակայությունը կամ ձգձգումը կհանգեցնի անխուսափելիին՝ քիմիական գիգանտի վերջնական անկմանն ու կործանմանը: Այսպիսով, կսկսվի անմիջապես արտադրական գործընթացում օգտագործվող գույքի վաճառք, ինչի հետևանքով, նույնիսկ մեծ ցանկության պարագայում, այլևս հնարավոր չի լինի իրականացնել գործարանի վերաթողարկումը, կամ դրա վերականգնումը կլինի բավական ծախսատար։ Իսկ երբեմնի հսկան ծնկի է եկել Նաիրիտում իրականացված թալանի հանդեպ նախկին կառավարությունների կողմից անտարբերության, ինչպես նաև ոմանց անմիջական մասնակցության հետևանքով՝ դրանով խորացնելով երկրում անպատժելիության մթնոլորտը և կոռուպցիան։

Պրն․ Կարապետյան, վստահ ենք, տեղյակ եք, որ մեր տևական պայքարը շարունակվում է առայսօր, այն չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսնի մեր սիրելի գործարանը վերստին աշխատելիս։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսության հենասյուն համարվող Նաիրիտը ցանկության դեպքում կարող եք ոտքի կանգնեցնել հենց Դուք։

Առաջարկում և խնդրում ենք՝ կազմակերպել քննարկում Նաիրիտի և Ձեր թիմը համալրող համապատասխան մասնագետների միջև, որի ընթացքում Նաիրիտի լավագույն մասնագետները կփորձեն հիմնավորել իրենց կողմից կազմված Նաիրիտի վերագործարկման ծրագրում նախատեսված դրույթները, ապացուցել ծրագրի արդիականությունն ու իրատեսական լինելը, որից հետո, վստահ ենք, կփոխվեն Նաիրիտ գործարանի վերաթողարկման հնարավորությունների և ընձեռնվող հեռանկարների մասին մինչ այժմ ունեցած Ձեր պատկերացումները։

Արդյունքում, չենք բացառում, որ հնարավոր է՝ շահեկան համարեք Նաիրիտի վերագործարկման հարցը ներառել Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի ծրագրերի մեջ։ Կարծում ենք՝ Նաիրիտի վերագործարկումը կարող է դառնալ այդ ծրագրերի լավագույն նախագծերից մեկը՝ միաժամանակ լինելով թերևս այս պահի Նաիրիտի փրկության միակ ու հնարավոր ելքը։

Ուզում ենք հավատալ, որ Ձեր անունը կկապվի ոչ թե Նաիրիտի կործանման, այլ դրա վերածնման և նոր սկզբի հետ։

Հարգանքներով՝
Նաիրիտի համակարգող խումբ
e-mail: [email protected]»