Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Վրաստանը պետք է դառնա ՀՀ դիվանագիտական ակտիվության թիվ մեկ ուղենիշ

Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի մշակութային արժեք ներկայացնող կոթողների վերականգնման և պահպանման հարցերով, որոնք գտնվում են երկու երկրների տարածքում։ Այդ մասին նշված է Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների ստորագրած համատեղ հուշագրում։ «Ըստ փաստաթղթի, կողմերն իրականացնելու են Վրաստանի տարածքում գտնվող և օսմանյան մշակույթի ժառանգություն ներկայացնող հուշարձանների ու Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակույթի կոթողների պահպանություն»,-նշված է Վրաստանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։

Վրաստանի տարածքում օսմանյան դարաշրջանի հուշարձանների պահպանումը նպատակ ունի մեծացնել թուրք զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ հուշարձաններ, ինչպես նաև հետագայում այդ տարածքների նկատմամբ ունենալ «պատմական» իրավունքներ ու հավակնություններ՝ թուրքական որոշ քարտեզներում Աջարիան արդեն մտնում է Թուրքիայի կազմ, իսկ Էրդողանի նեոօսմանականության ուղենիշը մոտակա տարիներին միայն ավելացնելու է թուրքական ազդեցության գոտին մեծացնելու Անկարայի «ախորժակը»։

Թուրքական այդ հավակնությունները տարածվելու են նաև Ջավախքում՝ Ախալցխայի շրջանի և այլն, ինչպես նաև Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջան։ Հետ չի մնում մեծ եղբորից նաև Ադրբեջանը՝ նրանց դասագրքերում Թբիլիսին ներկայացվում է, որպես ադրբեջանական քաղաք։ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ հարցը քննարկվել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպմանը Թբիլիսիում: Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 4-14-ը Վրաստանում: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը։

Եթե թուրք-ադրբեջանական տանդեմի համար այդպիսի զորավարժությունների անցկացումը նպատակ ունի հետագայում զորքերի փորձն օգտագործել Ղարաբաղի դեմ, ապա Վրաստանի համար այդպիսի կոալիցիայի մաս կազմելը մի կողմից հարվածում է հայ-վրացական հարաբերություններին, մյուս կողմից՝ պրակտիկ առումով ոչինչ չի տալիս վրացական զինված ուժերին՝ Աբխազիայի ու Հվ.Օսիայի դեմ պատերազմել` ըստ ռուս-աբխազական ու ռուս-օսական նոր պայմանագրերի կնշանակի պատերազմել ՌԴ-ի դեմ, որի զորքերն էլ հսկում են աբխազա-վրացական ու աբխազա-օսական սահմանը։

Վրաստանի զինված ուժերի պատրաստությունը տեղի է ունենում ամերիկյան, ՆԱՏՕ-ական չափանիշներով՝ նրանց մասնագետների օգնությամբ ու տարբեր ֆորմատներով զորավարժությունների ընթացքում (Վազիանի, Աֆղանստան, Իրաք և այլն), սակայն Վրաստանի մասնակցությունը թուրք-ադրբեջանական տանդեմի զորավարժություններին` իհարկե Վրաստանի ներքին գործն է ու սուվերեն իրավունքը, սակայն դա բացասական երանգ է թողնում հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր տրամաբանության, ոգու վրա։ Դա նույն է, ինչ ՀՀ-ը մասնակցի աբխազական և օսական զորքերի հետ համատեղ զորավարժություններին։ Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային վիճվարչությունը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 միլիոն դոլար, ինչը կազմում է ուղիղ ներդրումների 35%-ը:

Թուրքիան նույն վիճվարչության տվյալներով 73 միլիոն (5%) ներդրումներ է կատարել: Այսինքն, թուրք-ադրբեջանական ընդհանուր ներդրումները վրացական տնտեսության մեջ գոնե նախորդ տարվա տվյալներով կազմել են ուղիղ ներդրումների 40%-ը, ինչը զգալի թիվ է: Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններում՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ՝ կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե տեղի հայերի դեմ՝ Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան, այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին: Վրաստանի բնակչությունը ծերանում է՝ վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-րի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն, ՀՀ-ի հյուսիսային դե-յուրե ՝ հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով՝ Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո: Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար:

Արտյոմ Բալասանով