Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Արխիվ

Ֆեոդալաճորտատիրական կարգեր հաստատած Գրիգորյանները փորձում են պահել իրենց «պատիվը»

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատական քննությունը շարունակվում է։ Հարցաքննվել են տուժողներից Արթուր Թումանյանը։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը նշեց, որ տուժողն ամբողջովին պնդել է իր նախաքննական ցուցմունքները, ինչը չի կարող ասել գործով մյուս տուժող Ստեփան Աբգարյաի մասին։

Արմինե Հարությունյանի խոսքով՝ նա արդեն մի քանի դատական նիստի չի ներկայացել՝ տարբեր պատճառաբանություններով, այն է, թե՝ քաղաքից բացակայում է, կամ, օրինակ, ծանուցված չի եղել։ Թե ինչով է պայմանավորված Ստեփան Աբգարյանի նման վարքագծի դրսևորումը՝ Արթուր Թումանյանի փաստաբանը դժվարանում է ասել՝ նշելով, որ այս հարցին իրավասու է պատասխանել Աբգարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Մեր և դատարանի տեսանկյունից դիտարկելը մի բան է, իրական պատճառները քննարկելը՝ այլ բան։ Այս գործով մեկ վկա կա՝ Ստեփան Աբգարյանի հայրը՝ Սիմոն Աբգարյանը, ով մասնակցել է դատական նիստերին ու պատասխանել որոշ հարցերի՝ ամեն անգամ տալով խուսափողական պատասխաններ»,-ասում է Արմինե Հարությունյանն ու բացատրում, որ Սիմոն Աբգարյանը հակասությունների մեջ է մտել իր կողմից տված նախնական ցուցմունքների հետ։

Պարզվում է, որ նա նախ նկարագրել է ծեծկռտուքի հետ կապված դեպքի մանրամասներ, ըստ որոնց՝ լսել է աղմուկ, դուրս եկել և իր տղային ասել, թե իր բանը չի հորդորել է նրան տուն մտնել։ Այս ցուցմունքի ժամանակ հայր Աբգարյանը նշել է նաև, որ նկատել է հստակ դեմքեր, ճանաչել նրանց։ Մասնավորապես, նա վեճի բռնվածների մեջ ճանաչել է գեներալ Մանվել Գրիգորյանի որդիներին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և նրա եղբորը։

Ավելի ուշ Աբգարյանը հերքել է ինքն իր տված ցուցմունքն ու նշել, թե իբր Կարենին ու նրա եղբորը տեսել է ոչ թե ինքը, այլ հարևանները, և իբր հենց նրանց խոսքի հիման վրա հիմնվելով էլ տվել է իր նախնական ցուցմունքը։ Իսկ իրականում իբր շատ մութ է եղել, և ինքը ոչ ոքի չի ճանաչել։ Ավելին, Ստեփան Աբգարյանն ակնհայտորեն դժկամությամբ է պատասխանել հարցերին և խնդրել է, որ իրեն այլևս հարցեր չտան։

«էսքանը հերիք ա, էլ հարցեր մի՛ տվեք․․․»,-այս և նման արտահայտություննեն ու Աբգարյանի կտրուկ կերպարանափոխությունն առիթ են տվել մտածելու, որ Գրիգորյանների կողմից նրանց վրա ճնշումներ են եղել։

Իհարկե, այս և շատ ուրիշ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ Աբգարյանի փաստաբան Միհրան Պողոսյանից, ով մեզ հետ զրույցում նշեց սակայն, որ երկրում չէ, և գործի հետ կապված հարցերին կպատասխանի, երբ վերադառնա։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ Էջմիածին քաղաքում, ուր այս ծեծկռտուքի մասին տեղյակ են գրեթե բոլորը, ոչ ոք չի փորձում վկայություն տալ ու հայտնվել Գրիգորյանների «ճիրաններում»։

Ֆեոդալաճորտատիրական բարքերով իշխանություն հաստատած քաղաքի բնակիչներն ապրում են վախի մթնոլորտում։ Այս իրավիճակում դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա դատական նիստը, եթե այն անցնի Գրիգորյանների ճնշման ներքո։ Ակնհայտ է, որ «հարայ-հրոցով», աղմուկ աղաղակով ու զենքի ուժով Էջմիածնում իրենց լեգիտիմ իշխանությունը հաստատած Գրիգորյանները, որպես ֆեոդալ, թույլ չեն տա ճորտերին ցուցմունք տալ իրենց դեմ, և առավել ևս թույլ չեն, տա, որ ինչ-որ դատարան, հանուն արդարության, խաղա իրենց «պատվի» հետ, եթե իսկապես ունեն պատիվ։