Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Հասարակություն

Հուսահատ տարեց նաիրիտցին բղավել է, թե կփակի փողոցը կամ կսպանի իրեն. (լուսանկարներ)

«Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը իր ֆեյսբուքյան գրել է

«25.05.2017թ.- Այս օրը դեռ երկար կմնա նաիրիտցիների հիշողության մեջ…

Չեմ կարող բարկությունս չարտահայտել…

Նաիրիտցիները, շարունակաբար բողոքելով ու չստանալով իրնց ակնկալած արդյունքը, անգամ այս երկարամյա պայքարի ընթացքում, միևնույն է՝ բոլորի կողմից ընկալվում են որպես զուսպ, համբերատար և գիտակից կոլեկտիվ: Բայց, ինչպես ասում են՝ համբերության բաժակն էլ է լցվում ու հատկապես դա երևաց մեր պայքարակից ընկերոջ՝ Նորիկի մոտ, որը դարձել է մեր նաիրիտցիների պայքարի սիմվոլը՝ իր անբաժան դրոշով, պաստառով ու նաև վերջերս՝ պաստառին կից պարկով, որի մեջ նաիրիտի պատրաստի արտադրանքն էր լցվում:

Իշխանության, կառավարության ու ընդհանրապես՝ այս երկիրը ղեկավարող բարձրաստիճան անձանց հասցեին հայհոյանքներ տեղալով (ի դեպ` տեղին ու արդարացի), մեջբերում եմ «ԱՆԿԱԽ նորություն» կայքից՝

«Տարեց ցուցարարներից մեկը հանկարծ բղավելով առաջ գնաց և եռագույնը ձեռքին նետվեց փողոց: Ոստիկանները, որոնց համար անսպասելի էր ցուցարարի արարքը, մի քանի վայրկյան անց միայն կարողացան նրան դուրս բերել փողոցից: Տղամարդն այնքան նյարդային վիճակում էր, որ շարունակ բղավում էր, թե կփակի փողոցը կամ կսպանի իրեն, եթե իրենց հարցին լուծում չտան:
Ընկերները փորձում էին հանգստացնել, հորդորում պահպանել առողջությունը. «Հանգստացի, Նորիկ, դրանով մենակ քեզ ես վատություն անում, հանգստացի: Էս իշխանությունները մարդ չեն, մենք ղեկավար չունենք, դիմել ենք և վարչապետին, և իր խորհրդականին, բայց ես չեմ ուզում, որ դու քո առողջությա գնով հիմա ինչ որ բան անես»:

Բայց Նորիկն անդրդվելի էր. «Էս հարցը պտի լուծվի, պտի լուծվի»,-բղավում էր նա,-40 տարի աշխատել եմ կաուչուկի ցեխում` թունավոր ցեխ: Ոչ տուն ստացա, ոչ ավտո, ոչ հողամաս: Հիմա էնքան պարտքեր ունեմ, որ միլիոն էլ տան, չի գա փակի: 63 տարեկան եմ, ոնց ապրեմ: Մեզ ասեցին` ռադներդ քաշեք, գնացեք, դուք մենակ գերեզմանոցում պտի պառկեք»:
Եվ մինչ կփորձեին Նորիկին հանգստացնել, նա ոստիկանների ձեռքից դուրս պրծավ ու կրկին իրեն նետեց փողոց: Ոստիկաններն ուժով նրան հետ բերեցին, իսկ ընկերները հանգստացնող դեղահաբ տվեցին` ստիպելով, որ լեզվի տակ դնի»:

Սա չարիքի փոքրագույնն էր, որ տեղի ունեցավ այսօր: Մի փոքր դադարից հետո, միևնույն է, Նորիկը որոշեց գնալ ու որ ահավոր է, ոչ այլ ինչ՝ գնալ ինքնասպանության: Ոստիկանները, որոնց ուղեկցությամբ շարժվում էր մեր նաիրիտցին, այնպիսի վազքով էր գնում, որ հետ թողեց իր ետևից գնացող ընկերներին: Այնուհետև, ինչպես պատմում էին ականատեսները, Նորիկը մտել էր Սարյան փողոցում գտնվող փոստ, թուղթ էր խնդրել, որի վրա թողել էր այս սարսռեցնող տողերը. ‘

«Իմ մահվան համար ոչ մեկին չմեղադրել: Ես հրաժարվում եմ կյանքից , որովհետև այն կորցրել է իմաստը, ամենուր անտարբերության մթնոլորտ է»:

Սա մեր Հայաստանի քաղաքացու գնահատականն է՝ իր հանդեպ ցույց տված վերաբերմունքին: Ամենուրեք անտարբերություն է տիրում: Ու՞մ է հետաքրքիր՝ ունե՞ս աշխատանք, թե՝ ոչ, կամ ինչո՞վ է արդյոք իր քաղաքացին գոյատևում: Չէ՞ որ չկան ապրելու ամենաչնչին պայմանններն անգամ:

Մեր՝ նաիրիտցիներիս նամակներին ի՞նչ պատասխաններ են տրվել կամ արդյո՞ք տրվել են պատասխաններ: Երկրի նախագահի՛ն, վարչապետների՛ն, նախարարների՛ն, բազմիցս նամակներ են գրվել նաիրիտցիների կողմից, խնդրանքով՝ լսել մեր մասնագետներին, լսել և համոզվել, որ կադրերի պակաս չկա, որ կա ծրագիր, որը մասնագետների կողմից առաջարկված լավագույն ծրագիրն է, որ կա ցանկություն, նպատակ՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնել Նաիրիտը, որը 10,000 քաղաքացու կերակրողն է եղել… Բայց, դա արդյո՞ք որևէ մեկին հետաքրքրում է: Դիմել ենք բոլոր ատյաններին, «ծեծել» ենք բոլոր դռները, բայց ապարդյուն: Ինչու՞, որովհետև երկրի նախագահը չի կամենում, որ իր քաղաքացին աշխատանք ունենա, ավելի կհեշտանա կառավարել և իշխանության գլուխ մնալ ա՛յս պարագայում, մի երկրում, որտեղ 10,000 դրամ բաժանելով, կարելի է անսահմանափակ ձայներ ստանալ և հավիտյան ղեկավարել:
Սա է մեր երկրի պատկերը:

nairit 2

nairitnairit 3

Ու անգամ այս կարգավիճակում, Նորիկն ավելի արժանապատիվ քաղաքացի է, քան այս բարձրաստիճան այրերից որևէ մեկը:

nairit 4