Կառավարության այս կազմին հնարավորություն է տրվում շարունակել աշխատանքները
Հանրապետական կուսակցությունը որոշել է առանց էական փոփոխությունների կառավարության այս կազմին՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հնարավորություն տալ շարունակել աշխատանքները:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք ընդհանուր առամամբ այս փուլում դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքները»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Կառավարության կազմում կլինի մեկ փոփոխություն. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակել Դավիթ Հարությունյանին, իսկ մյուս նախարարները կշարունակեն իրենց աշխատանքները կառավարությունում: