ՀՀԿ-ում չի կարող լինել հակասություն. Շարմազանով
Վարչապետի և ՀՀԿ վերնախավի միջև լարվածություն չկա: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչ վերաբերում է թվացյալ, արհեստական և շինծու հակասություններին, մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունը մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախագահի տեղակալն է, այդ թիմի, այդ թվում՝ վարչապետի, քաղաքական ղեկավարը պարոն նախագահն է, մենք ընտրել ենք նախագահ Սերժ Սարգսյանին։ Խնդրում եմ բոլորին, այդ թվում՝ չակերտավոր քաղաքագետներին, չփնտրել մի բան, որը գոյություն չունի», – նշեց Էդուարդ Շարմազանովը։