Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Փաստ». Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության: Օրինակ, տարբեր տարիների տարբեր հանգամանքներից ու քաղաքական շահերից ելնելով՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցի զոհերի մի քանի պաշտոնական թիվ է ներկայացրել: Ամենասկզբում այդ թիվը 25000 էր, հետո նվազեց հասավ՝ 10000–ի կարգի: Կամ՝ Խոջալուի դեպքերի ժամանակ, ըստ նրանց տվյալների, մեկ զոհվել է 300, մեկ էլ մինչև 3000 ադրբեջանցի: Կամ՝ 2013 թ. Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ տարի տարբեր պատճառներով զոհվել է 83 զինծառայող, իսկ այդ երկրի ՊՆ–ն տեղեկություն տարածեց, որ զոհվել է 140–ից ավելի զինվոր: Նույնը՝ ապրիլյան պատերազմի օրերին: Իրենց պաշտոնական տվյալներով՝ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել է 31 ադրբեջանցի զինծառայող: Հիշեցնենք, որ այդ օրերին ՀՀ ՊՆ–ն հայտարարեց, որ տիրապետում է առնվազն 94 զոհված ադրբեջանցու մասին տվայլների, ընդ որում կարող է տրամադրել նույնիսկ նրանց անուն–ազգանունները: Ի դեպ, անունների մասով՝ Ադրբեջանում երբեք չեն հրապարակում զոհվածների անունները՝ թվերի մանիպուլյացիան ավելին դյուրացնելու նկատառումներից ելնելով:
Եվ ահա՝ մի քանի օր է՝ ադրբեջանական սոցկայքերը ահազանգում, իսկ որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում այն մասին, որ հայտնաբերվել է ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զինվորների զանգվածային գերեզմանոց: Ընդհանուր առմամբ նշվում է, որ զոհերի թիվը 200 և ավելի է: Սոցկայքերում տեղադրվել են նաև լուսանկարներ: Ըստ ադրբեջանական Turan.az կայքի՝ այս տեղեկությունն այնպիսի բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում, որն առանց այդ էլ կուշտ է սեփական իշխանության՝ ԼՂ հարցով մատուցած ստերից, որ իշխանություններն ստիպված են եղել արձագանքել: «Սոցկայքերում հայտնվում են որոշ կայքերի հղումներ, որտեղ, ինչպես պնդում են այդ հղումները, կան 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 200 և ավելի զինվորների լուսանկարներ: Ու դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր 31 զոհված զինծառայողի, մեկ տանկի ու մեկ ուղղաթիռի կորստի մասին: Ադրբեջանի ՊՆ–ում պնդում էին, որ հայկական կողմի հայտարարությունը 24 տանկ և 2 ուղղաթիռ խոցելու մասին իրականությանը չի համապատասխանում»,-գրել է կայքը:

Ու պաշտոնական Բաքուն ստիպված է եղել «արձագանքել այս տարօրինակ լուրերին»: Ըստ կայքի՝ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը հայտնել է, որ ԶԼՄ–ներում հայտնված զանգվածային գերեզմանոցների լուսանկարները, որտեղ իբր պատկերված են Ղարաբաղում զոհվածները, կուսումնասիրվեն, գերեզմանները կբացվեն, իսկ մարմինները կուսումնասիրվեն ԴՆԹ–ի միջոցով: ԴՆԹ–ի դատաբժշկական փորձաքննությունները ամեն ինչ կպարզեն: Մարդկանց նույնիսկ զգուշացրել են. «Ադրբեջանի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով, որ առանց իրավապահ ու դատական մարմինների համապատասխան որոշման անհայտ անձանց մարմինների էքսգումացիան և աճյունների մնացորդների տեղափոխումը քրեորեն պատժելի է, տեղի վարչական մարմիններին և քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել նման գործողություններից»:

Սակայն հարկ է նշել, որ մոտ մեկ ամիս առաջ այդ նույն հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որ «վերջին տարիներին հանրապետության տարբեր տարածքներում և շրջաններում, որտեղ տեղի են ունեցել ռազմական ինտենսիվ գործողություններ, հայտնաբերվել և գրանցվել են անհայտ զինծառայողների 179 գերեզմաններ»: Այդ տեղերը լուսանկարվել ու տեսանկարվել են, տվյալները՝ փոխանցվել համապատասխան գերատեսչություններին:

Թե այս երկու դեպքերը ինչ առնչություն ունեն, դժվար է ասել: Գուցե ապրիլյան պատերազմի օրերին 200 զոհվածների մասին տարածված և պաշտոնապես ներկայացված 179 հայտնաբերված գերեզմանների մասին տեղեկությունները նույն բանին են վերաբերում: Ամեն դեպքում ակնհայտ է, որ հասարակությունը սեփական իշխանությանը պարզապես չի հավատում: Ու պաշտոնական հորդորը՝ չփորձել սեփական ուժերով պարզել հայտնաբերվածների ինքնությունը, հենց դա է վկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում