Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն

Փետրվարի 25-ից հետո, երբ Հայկական զինուժը կանխարգելիչ հարվածով ոչնչացրեցին գրոհի անցնող ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, Ադրբեջանը փոխեց իր մարտավարությունը։ Այժմ նա ակտիվացրել է իր դիպուկահարներին, որոնց ձեռքով զոհվում են մեր զինվորները։ Երեկ լուրեր տարածվեցին, որ հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող, 1996 թվականին ծնված Արմեն Ռաֆիկի Հարությունյանը ևս դիպուկահարի զոհ է դարձել: Առայժմ կատարվում է քննություն:

Կա՞ արդյոք «սողանցք» առաջնագծում դիպուկահարների համար, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը դժվարանում է ասել։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ վերլուծություն անելու համար հարկավոր է ծանոթ լինել դիրքերին, առաջադրանքներին, հետախուզության տվյալներին, որից հետո կարելի է եզրահանգել, թե ինչո՞ւ են դիպուկահարների կրակոցներից զոհվում մեր զինվորները։

«Իրականությունն այն է, որ աշխատանք չի կատարվում․ այն հեքիաթը, որով մեզ կերակրում էին, թե մեր սահմաններն ամուր են, ու ունենք լավ սպառազինություն, ամեն ինչ ապահով է, ապրիլի 2-ին պարզվեց, որ այդպես չէ։ Ու եթե նախկինում դիվերսանտների ձեռքով էին զոհվում մեր զինվորները, հիմա էլ դիպուկահարներից են զոհվում»,-ասում է Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ հաստատ հնարավոր էր կանխարգելիչ գործողություններ կիրառել։

Նրա դիտարկմամբ՝ այս հարցում ինչ-որ բան այնպես չէ, որը շտկելու համար հարկավոր է աշխատեն մասնագետներ։ Գուրգեն Եղիազարյանը չի բացառում, որ այս բացն ադրբեջանական կողմը կարող է օգտագործել որպես «խաղաքարտ»՝ դիվանագիտական տեսանկյունից։

«Ադրբեջանցիներն ունեն նպատակ․ ամեն վայրկյան հիշեցնում են պատերազմի մասին։ Նրանք իրենց խնդիրը լուծում են։ Տա՛ Աստված, որ մենք էլ մեր խնդիրը լուծենք։ Պարզ է՝ նրանք ինչ են անում։ Մենք այդ ամենից պետք է հետևություն անենք, բայց պարզ չէ, թե այդ հետևություն անողները որքանո՞վ են լծված այդ գործին»,-նշում է մեր զրուցակիցը։

Ամեն դեպքում Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, որ այս պահին ճիշտ է նախահարձակ լինելը։ Նա երբեք դրա կողմնակիցը չի եղել։

«Նախ 21-րդ դարում չի կարելի նախահարձակ լինել, հետո էլ մի՛ մոռացեք, որ այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք հակահայկական 7 բանաձև․ 4 բանաձև ընդունել է ԱՄՆ-ն՝ մեզ անվանելով ագրեսոր, իսկ ևս 3-ն էլ ՆԱՏՕ-ն։ Այս 7 բանաձևի պարագայում նախահարձակ լինելը նշանակում է թշնամու ջրաղացին ջուր լցնել»,- ընդգծում է ԱԱԾ պետի նախկին տեղակալը։

Նրա գնահատմամբ՝ ադրբեջանաղարաբաղյան հարցում ստեղծված իրավիճակի պատճառը մեկն է՝ լրջագույնս չեն զբաղվել այս խնդրով։ «Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն»,-ասում է Եղիազարյանը։

Ըստ նրա՝ այս ուղղությամբ իրականացվելիք լրջագույն քայլը պետք է լիներ սրանից գոնե 10 տարի առաջ։ Պետք է լիներ հետևողական աշխատանք, որպեսզի միջազգային հանրությունը ծանոթանար պատմական իրողությանը․ ի՞նչ է Արցախը, ի՞նչ է Ադրբեջանը։ «Այսօր ադրբեջանցիներն ասում են, որ իրենց 5 հազար տարվա մշակույթ ունեն, մինչդեռ որպես պետություն Ադրբեջանն ստեղծվել է 1918 թվականին․․․ Խոջալուի դեպքում նրանք կոտորեցին իրենց ազգաբնակչությանը և շատ վարպետորեն այդ ամենը բարդեցին մեր զինվորների վրա: Ես չեմ կարող ասել, որ պատասխան քայլ ենք արել, ուղղակի չենք արել, և այսօր քաղում ենք այդ պտուղները»,-եզրափակեց Եղիազարյանը։