Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Արխիվ

Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո)

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում պայմանագրային զինծառայող Անուշավան Սարգսյանի ընտանիքում տոն է. մայիսի 26-ին լույս աշխարհ է եկել 7-րդ երեխան: Փոքրիկ տղան, ում ծնողները դեռ չեն որոշել, թե ինչպես են անվանակոչելու, այնքան էլ փոքրիկ չէ. նա կշռում է 4 կգ, 600գ: Լույս աշխարհ դժվարությամբ է եկել:

Անուշավանը՝ ընտանիքի հայրը, արդեն 22 տարի է՝ ծառայում է Պաշտպանության բանակում: Մի տեսակ «սովորություն է» դարձրել ծառայելը: Ի դեպ, ծառայած տարիների մասին կնոջից իմացանք. ինքը չի խոսում: Ասում է՝ դե ծառայում եմ էլի, բա որ մենք չծառայենք… Բանակից հարցեր տալը ևս անօգուտ զբաղմունք է: Ըստ նրա՝ ամեն ինչ միշտ լավ է՝ «լոխ լյավ ա»: Անգամ ապրիլյան պատերազմի օրերին ընտանիքին չէր թողնում Երևան գալ: «Պյան չկա: Լյավ ա իննան»,- ասում էր: Միայն ապրիլի 5-ին՝ հրադադար հաստատելու օրն ընտանիքին Երևան ուղարկեց: Այդ օրը կինը ծննդյան տարեդարձն էր նշում:

Դեռ 14-15 տարեկան էր, երբ արցախյան կռիվը սկսեց, զինվորներին ջուր էր տանում, օգնում էր ինչով կարող էր: Ավագ եղբայրներն անմիջապես կռվի մասնակից էին:

Ի դեպ, կնոջ՝ Արփինեի մասին: Ընդամենը 35 տարեկան է: Երևանցի է: Համենայն դեպս այստեղ է ծնվել, մեծացել: Հետո նրան «փախցրին», երբ գյուղում փոքր բիզնես էր դրել ու աշխատանքի էր գնում: Ինքն էլ, ի միջի այլոց, դեմ չէր փախչելուն: Գյուղում շատերն այդպես էլ չհասկացան՝ ինչպես Երևանից կարելի է գալ, ապրել ամեն վայրկյան պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող գյուղում ու 7 երեխա ունենալ: Կասկածեցին՝ գուցե որևէ աղանդի՞ է հարում: Գուցե ո՞ւխտ ունի: Ի պատասխան Արփինեն ծիծաղում է: «Ոչ մի բանի էլ չի հարում, ուխտ էլ չունի: Պարզապես Արցախին շատ երեխաներ են պետք»: Հավանաբար, այսքանով կբավարարվի:

image (4)

Սարգսյաններն ապրում են Անուշավանի մոր հետ՝ նրա իսկ տանը: Նրանց բնակարան պետք է հատկացվեր, բայց քանի որ դրա տեղը հեռու էր գյուղից և մոտ զորամասին, որտեղ զորավարժություններ են լինում, հրաժարվել են: Թե ինչ կլինի հետո, չգիտեն: Սպասում են պատկան մարմինների արձագանքին:

Ընտանիքի զավակներից մեծը տղա է՝ Արամայիսը: Ե՛վ հորական, և՛ մորական պապի անունն է կրում: 15 տարեկան է: Եղբոր ծնվելուն վաղուց էր սպասում. քույրերի հետ ջուրը մի առվով չի հոսում: Որոշել է՝ ոսկերչություն կսովորի, անպայման բանակ կգնա, կծառայի՝ հոր ու հորեղբայրների նման: Լավ կրակել գիտի: Երևանում եղած ժամանակ խաղասրահում լավ էր ստացվում: Հետոն… դե ժամանակը ցույց կտա:

IMG_0861

Քույրերից առաջնեկին անվանել են Ալյոնա: 13 տարեկան է: Թե ինչու են հատկապես այդ անունն ընտրել Անուշավանի աղջկա համար, գյուղում լավ գիտեն, բայց խորհրդավոր ժպտում ու լռում են: Լավ է սովորում: Արդեն մեծ աղջիկ է ու օգնում է մայրիկին անել տան գործերը, մեծացնել փոքրիկներին:

WP_20160420_12_35_51_Pro

Երկրորդ դստերն անվանակոչեցին Անի: Արագ, բայց քիչ է խոսում: Ինքնամփոփ է: Շուտով կլրանա 10 տարին: Քույրերից ամենալավը, ըստ ամենայնի, նա է սովորում: Անին էլ, քրոջ պես, հոգ է տանում իրենից փոքրերի մասին:

image (3)

image (7)

Չորրորդ երեխան Ալիսան է: Նա իր՝ հրաշքների աշխարհում էլ ապրում է: Քույրերից «ամենաթիթիզը»: Առաջին դասարան է հաճախել այս տարի: Դե… փորձում է լավ սովորել: Համենայն դեպս, դպրոց հասնելու համար մի քանի կիլոմետր է կտրում-անցնում: Հոգնում է: Հասկանո՞ւմ եք… Նրան պետք է հասկանալ:

alisa

image (10)

image (9)

Անիտան աղջիկներից նախավերջինն է: Անյուտա հորաքրոջ անունն ունի… գրեթե: Մանկապարտեզ է հաճախում: Տպավորություն է՝ եթե նրան թողնես, չի «խղճա», կարտասանի մինչև չխնդրես… չէ՛… չպահանջես, որ լռի: Ասում են՝ մի կերպ է աղջիկ «դարձել»: Իսկը չարաճճի տղա է:

image

image (12)

Կրտսեր դուստրը՝ Աստղիկը: Քույրերի «ահուսարսափն է»: Վազվզում է, աղմկում, լաց լինում, երբ ինչ-որ բան սրտով չէ: Երբ հասնում է ուզածին, կչկչում է ու ծաղրում մյուսներին: Դե իհարկե, փոքրի իրավունքով: Սովորում է Անիտայի արտասանած ոտանավորներն ու խլում նրա «արտասանելու իրավունքը»:

image (11)

image (1) image (5)

Դե իսկ արդեն փոքրիկ եղբորն ու ապագա զինվորին երեխաները տանն անհամբեր են սպասում: Սպասում են, որ անպայման գրկեն, խաղան հետը և օրորեն-քնեցնեն: Սովոր են՝ տանը միշտ մանկական մահճակալ կա:  Դե… մինչ երկուշաբթի: Մինչ հանդիպում փոքր եղբոր հետ…

 

Աստղիկ Հովհաննիսյան