Արգամ Աբրահամյանը տեղյակ չէ
«Դեռ ոչինչ հայտնի չէ»։ Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ինքը ընդգրկվել է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում:
Նկատենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Արգամ Աբրահամյանը լինելու է այդ հանձնաժողովի փոխնախագահը, իսկ ԱԺ պաշտոնական կայքում արդեն իսկ նա ընդգրկված չէ այդ հանձնաժողովում:
Չնայած դրան՝ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը ո՛չ թե հերքում է լուրը, այլ նշում, որ հայտնի չէ իր՝ հանձնաժողովի անդամ լինելու հանգամանքը։