Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

ՀՀ արտաքին քաղաքականության վրացական ուղղության խութերն ու անտեսված առաջնահերթությունները

«Անդրկովկասյան թնջուկ» կոչվածի շրջանակում ձևավորված դասագրքային ճշմարտություն է, որ ՀՀ-ն չորս հարևաններից բարիդրացիական հարաբերություւններ ունի ընդամենը Վրաստանի և Իրանի հետ: Եթե ԻԻՀ պարագայում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում բարիդրացիականության ֆոնի պահպանումը կապված է Արևմուտքի կողմից՝ վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ու թուրք-ադրբեջանական տանդեմից եկող առերևույթ վտանգների հետ, ապա Վրաստանի հետ արտաքին քաղաքական հարաբերություններում ՀՀ-ին մինչև օրս էլ չի հաջողվում խուսափել դիվանագիտական տարատեսակ խութերից:

Արդի ռուսական դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ Վ. Պոպովը նշում է, որ մի քանի անգամ ավելի դժվար է բարեկամական երկրում առաջ տանել սեփական շահերը, քան լարված միջպետական հարաբերությունների շրջանակում գործել: Վերոնշյալ դիվանագիտական աքսիոմը, կարծես անապացույց իրողություն է հաղորդել վերջին շրջանի հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններին: Հայ-վրացական միջպետական հարաբերություններում մեկը մյուսին հաջորդող դիվանագիտական պարտություններն արդյունք են թե′ օբյեկտիվ՝ պատմաաշխարհագրական գործոնի թելադրանքի, թե′ մի շարք սուբյեկտիվ՝ մասնագիտական թերացումների:

2016թ. այս օրերին հայրենի քաղվերլուծական շրջանակներում բավականին բանեցվելուց հետո հանրային քննարկումների տիրույթ իջավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Հարավային Օսիայի Ինքնահռչակ Հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հետ: Գնահատականների տարաբնույթ արեալն ընդգրկում էր Ռուսաստանի մասնակցությամբ կազմակերպված դավադրությունից մինչև Վրաստանի դեմ սրբազան պատերազմ սկսելու սին կոչեր:

Հայ-վրացական հարաբերությունների տիրույթում շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից, սակայն Հայաստան-Վրաստան հարաբերություններում բացթողումը հաջորդում է բացթողմանը: Արդեն օրեր առաջ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգ ստեղծելու հուշագիր ստորագրեցին, ինչին զուգահեռ ընթանում էին երեք երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունները:

Փաստացի, Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային անվտանգության տվյալ մատրիցայից, իսկ եթե այս ամենին գումարում ենք հայ-ռուսական ռազմական համագործակցությունն անվտանգության տիրույթում, տարածաշրջանում լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Եթե մի պահ հանգիստ թողնենք սին կոչերն ու անհեռանկար տեսությունները, հարցերի երկու խումբ է ի հայտ գալիս, որոնց պատասխանների հրատապությունը կասկածի տեղիք չի թողնում:

Իհարկե, քաղաքական լոյալիզմի տեսանկյունից, թե′ անցյալ տարի կայացած Սահակյան-Բիբիլով հանդիպումը, թե′ առանց Հայաստանի տարածաշրջանային ամբողջական անվտանգային համակարգի ստեղծումը դիվանագիտական նոնսենս են։ Մերօրյա դիվանագիտական հարաբերություններում առկա տարանջատիչ գծերն ավելի նուրբ են, որոնք պարունակում են մանևրելու առավել մեծ հնարավորություն, ինչը դեռևս մի ամբողջ 25 տարի անց էլ չի օգտագործվում մեր արտաքին քաղաքական օրակարգը ձևավորող պատասխանատուների կողմից:

Վերոնշյալ միջադեպերը փայլուն հնարավորություն են վրացական կողմին ցույց տալ իրենց բացերն ու հիշեցնել վերջիններիս տարածաշրջանային ծրագրերում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ Հայաստանը մեկուսացնող ծրագրերին (Բաքու-Ջեյհան նավթատար, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծ և այլն) հավանություն տալու հնարավոր հակազդեցությունների մասին:

ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերություններին ակտիվ բնույթ հաղորդելն ու այնտեղ մեր շահերն առաջ տանելը չի նշանակում «Անդրկովկասյան հանգույցում» Թբիլիսիի դերակատարման անտեսում, որովհետև այդ ամենը, գոնե մեր պարագայում, աղետալի հետևանքների կարող է հանգեցնել:

Բայց հաշվի առնել ու հաշվի նստելը երբեք չի նշանակում սեփական գործոնի և դերի երկրորդում, ինչի ականատեսը հայ-վրացական հարաբերություններում բազմիցս ենք դարձել: Չօգտագործված հնարավորություն, որը հիանալի կերպով կարող էր ստվերել Վրաստանի ԱԳՆ-ի՝ ԼՂ-ն ադրբեջանական գրավյալ տարածք ճանաչելու մասին տարածած հայտարարությունը: Չօգտագործելը դեռ մի կերպ կարելի է հասկանալ, բայց ինչպես կարելի է ընկալել այն հանգամանքը, երբ ՀՀ-ում Վրաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին բացատրություն էր պահանջում ՀՀ արտգործնախարարությունից, այդժամ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը «ցավ էր ապրում» ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած թյուրիմացության համար: Ցավով եմ նշում, բայց եթե առաջնորդվում ենք լոյալության սկզբունքով, ապա թյուրիմացությունը հենց Յուրի Վարդանյանի գտնվելն է Թբիլիսիում. Վերջինս, առանց դրա իրավունքն ունենալու, թույլ տվեց դիվանագիտական արարողակարգի խախտում՝ ստվեր նետելով ՀՀ օրենսդիր և դիվանագիտական համակարգերի վրա: Պատմությունը, կարծես, կրկնվում է, ու մենք ականատեսն ենք դառնում Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության անգործությանը: Համատեղ զորավարժություններն ու առանց Հայաստանի տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծումը լուրջ մարտահրավեր է ՀՀ անվտանգությանը, սակայն մեր դիվանագիտական ներկայացուցչությունը լռում է:

Վրաստանն էլ ունի բազում խնդիրներ (ռուս-վրացական հակամարտություն, Ջավախքի խնդիր, հայկական հասարակական ու մշակութային ներկայացվածությունը տեղում և այլն), որոնց շրջանակում կարելի է գործել ու մանևրել: Հատկապես Ջավախքի գործոնը մոնոէթնիկ Հայաստանի համար լուրջ խաղաքարտ է բազմաէթնիկ Վրաստանի հետ հարաբերություններում: Չենք օգտագործում, չենք մանևրում, հետո բողոքում ենք՝ մեր եկեղիցիները Վրաստանում քանդվում են, սաակաշվիլիների ու ղարիբաշվիլիների լեզուները հատկապես Բաքվում և Անկարայում բավականին երկարում են, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի (չպետք մոռանալ նաև ԱՊՀ շրջանակը, որին անդամակցում էր Վրաստանը մինչև 2008թ) և այլ կարևորագույն տրիբուններում վրացական պատվիրակությունները բացահայտ հակահայ կեցվածք են ընդունում: Մեր անգործության մեղավորն առկա արտաքին քաղաքական օրակարգում վրացական հանգույցի նկատմամբ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքն է:

Համապատասխան աշխատանքի դեպքում վրացական ճակատը միանշանակ կհարաբերվի մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ, մանավանդ, որ պատմության օբյեկտիվ հետնապատկերին ցցուն կերպով գծագրված օրինաչափության համաձայն՝ վրացական ճակատին համապատասխան ուշադրության պարագայում հաղթական արդյունքը սպասել չի տվել:

Անդրանիկ Գրիգորյան