Սիմոն Պապյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Սիմոն Պապյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։