«Փաստ». Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ նախագա՞հ
«Փաստ» թերթը գրում է.
«Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին: Իշխանական վերնախավում քննարկվում է 2018 թվականին Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակել-ընտրելու հարցը:
ՍԴ նախագահն այն ժամանակ կդառնա 70 տարեկան, այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ ունի, նաև անկուսակցական է, ինչը պարտադիր է նախագահի պաշտոնում նշանակվելու համար: Ճիշտ է, նոր Սահմանադրությամբ սահմանափակ են ՀՀ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես ասում են, ոչ թե պաշտոնն է զարդարում մարդուն, այլ մարդը պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում