Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին քննչական մարմին (տեսանյութ)
Տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբԵրևանում սպшնվել է Ինդոնեզիայի քաղաքացի
Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
Ռուսաստանում Wildberries-ի պահեստները կրկին հարձակման են ենթարկվել. կան վիրավորներՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի Արմավիրի նավթի պահեստում
Լոռու ՔՊ-ական մարզպետի էժանագին փիառն ու սուտը
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինվшծ ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ ԶելենսկիԳուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգը
Մշակույթ

Մատենադարանում բացվելու է «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» ցուցադրությունը

Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ այսօր Մատենադարանում տեղի կունենա «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրության բացումը։

1367 թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Այդ հրովարտակը Լեհաստանի պատմության մեջ հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017 թ.-ին լրանում է հրովարտակի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպում է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես:

Մատենադարանը, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, աշխարհի այն երեք կենտրոններից է, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր: Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում (առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Դրանք պատկանում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, բժշկագիտական, թարգմանական գրականություն:

Մատենադարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից:

Ներկայացվելիք ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվելու է առաջին անգամ: Հատուկ այս առիթով ցուցադրվելու է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը, որը կներկայացնի փաստաթղթի պատմական նշանակությունը: Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային կշնորհվի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ: